Ռուսաստանի ԿԲ ղեկավարին պարգևատրել են «Հայրենիքի համար մատուցած ծառայությունների համար» շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 20 մատի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կենտրոնական բանկի ղեկավար Սերգեյ Իգնատևին պարգևատրել են «Հայրենիքի համար մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնակն պորտալում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այդ պարգևին նա արժանացել է «հայրենական բանկային համակարգի զարգացման գործում ունեցած ծառայությունների և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար»։

2002 թվականից այս պաշտոնը զբաղեցրած Իգնատևը պաշտոնը կլքի հունիսի 23-ից ոչ ուշ։ Նրան հաջորդողը կղեկավարի Ռուսաստանի բանկը, որը միացել է Ֆինանսական շուկաների դաշնային ծառայությանը, և ԿԲ պատմության մեջ առաջին անգամ բացառիկ լիազորություններ կունենա։ Պուտինն առաջարկել է այս պաշտոնում նշանակել Էլվիրա Նաբիուլինային։ Պետդուման նրա թեկնածությունը կքննի մարտի 22-ին։–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img