Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.58 RUB: 4.04 EUR: 413.36 GEL: 140.63 GBP: 497.27
spot_img

Daily Archives: Apr 8, 2013

NASDAQ OMX Արմենիայում ապրիլի 8-ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

NASDAQ OMX Արմենիայում ապրիլի 8-ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվվել, վկայում են NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի ներկայացրած տվյալները:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն ապրրիլի 8-ին 418.51 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքն ապրիլի 8-ի արդյունքներով, ապրիլի 5-ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.26 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 418.51 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։ -0-

Հայաստանում ոսկու գինը նվազել է

Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է թանկարժեք մետաղների` ընթացիկ շաբաթվա գները:

Հայաստանի ԿԲ–ն 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

Ապրիլի 8-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52074141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Հայաստանում գնաճը 2013թ.–ի առաջին եռամսյակում նախատեսվում է 3,5%–ի մակարդակում. ԿԲ կանխատեսում

Հայաստանում գնաճը 2013թ.–ի առաջին եռամսյակում նախատեսվում է 3,5%–ի մակարդակում, նշում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից` ներկայացնելով ԿԲ խորհրդի` մարտի 26-ին կայացած նիստի արդյունքները։

Հայաստանի ֆինանսական շուկայի տոկոսադրույքները 2013թ.–ի առաջին եռամսյակում կայունություն են ցուցաբերել. ԿԲ

2013թ.–ի առաջին եռամսյակում ֆինանսական շուկայում պահպանվել են տոկոսադրույքների կայունացման միտումները, ուրբաթ տեղեկացրել է ԿԲ մամուլի ծառայությունը` ներկայացնելով մարտի 26–ին կայացած ԿԲ խորհրդի նիստի արդյունքները։

Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումները նվազել են, ուշադրության կենտրոնում են ԱՄՆ ԴՊՀ արձանագրությունները

Նախորդ հինգ առևտրային օրերի ընթացքում ոսկու գները չկարողացան կայուն դինամիկա ցուցադրել։

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $11,2 մլն է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա ապրիլի 1–5–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 11,2 մլն դոլար` մարտի 25–29–ն ընկած ժամանակահատվածում գրանցված 15,45 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 3,05%–ով

Ճապոնական Nikkei 225-ն երկուշաբթի՝ ապրիլի 8-ի առուվաճառքները բացել է ձգտող աճով` Ճապոնիայի Բանկի` տնտեսական աջակցման ծրագիրն ավելացնելու վերեբերյալ որոշման ֆոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $92,9 մլն

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 1-5–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $92,9 մլն՝ մեկ դոլարի դիմաց 416,99 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Իենի նվազման հիման վրա ԱԽՏ բորսաները բարձրացումով են բացվել

Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երկուշաբթի՝ ապրիլի 8-ի առուվաճառքները բացել են բարձրացմամբ` իենի փոխարժեքի նվազման հիման վրա, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: