Ուոլլ սթրիթը նվազում է ԱՄՆ–ի և եվրագոտու բացասական մակրոտնտեսական լուրերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները չորեքշաբթի նվազում են ցուցադրում ԱՄՆ–ի և եվրագոտու` վերլուծաբանների ակնկալիքները չարդարացրած վիճակագրության ֆոնին, վկայում են բորսաների տվյալները։

Մոսկվայի ժամանակով 17։48–ին Dow Jones արդյունաբերական ցուցիչը նվազել է 0.21 տոկոսով և կազմել 15182,94 կետ։ Բարձրտեխնոլոգիական NASDAQ–ը կորցրել է 0.08 տոկոս և կազմել 3459,69 կետ։  S&P 500 լայն շուկայի ցուցիչը նվազել է 0.20 տոկոսով` մինչև 1647,04 կետ, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` վկայակոչելով ՌԻԱ Նովոստիին։

Առուվաճառքների բացումից առաջ ԴՊՀ–ն հայտնել էր ԱՄՆ–ում 0.5 տոկոսով արդյունաբերական արտադրության ծավալի անկման մասին, մինչդեռ վերլուծաբաններն ակնկալում էին 0.2 տոկոսոի անկում։ Առքուվաճառքի մասնակիցներն ուշադրություն են դարձրել նաև ԱՄՆ–ի արտադրողների գների տվյալներին, որոնք ապրիլին մարտի համեմատ նվազել են վերջին երեք տարիներին ամենաարագ տեմպերով (0,7%–ով)` 0,6%–ի նվազման կանխատեսման դեպքում։

Կանխատեսվածից բացասական է նաև Նյու Յորքի մշակող արդյունաբերության գործարար ակտիվության ցուցիչի վիճակագրությունը, մայիսին ցուցիչը նվազել է մինչև բացասական ցուցանիշը և կազմել է մինուս 1.43 կետ` ապրիլի 3.05 կետի դիմաց։ Փորձագետները կարծում էին, որ ցուցանիշը, հակառակը, աճել է մինչև 4 կետ։

«Արտադրական ակտիվությունը կարող է բավական թույլ լինել առաջիկա մի քանի ամիսներին <…> Ընկերությունները կրճատում են պատվերների ծավալը։ Ընդհանուր ծավալը նվազել է առաջին եռամսյակի համեմատ»,– կարծում է TD Securities–ի` ԱՄՆ գծով գլխավոր ռազմավար Միլան Մալրեյնը (Millan Mulraine), ում մեջբերում է Bloomberg գործակալությունը։

Ներդրողներին չեն ուրախացրել նաև եվրագոտու մակրոտնտեսական լուրերը։ Ավելօ վաղ` չորեքշաբթի, Եվրոստատ վիճակագրական գործակալությունը հայտնել էր, որ եվրագոտու տնտեսությունը, նախնական գնահատականով, նվազել է այս տարվա առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով 1 տոկոսով և 0.2 տոկոսով` եռամսյակայինով, համապատասխանաբար, 0.9 և 0.1 տոկոսի կանխատեսման դեպքում։ Գերմանիայի ՀՆԱ–ն միաժամանակ նվազել է, նախնական գնահատականով, տարեկան կտրվածքով, 0.2 տոկոսով, թեև փորձագետներն ակնկալում էին 0.2 տոկոսի ավելացում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img