«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր քարտատերերին «Մաքուր ջուր» ծառայությունների համար 10%-նոց զեղչ կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Այսուհետ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բոլոր քարտապանները կստանան 10% զեղչ «Մաքուր Ջուր»  ընկերության ծառայություններից օգտվելիս, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Զեղչը կտրամադրվի ջրի օգտագործման սարքավորոմների ձեռք բերման համար, ինչպես նաև «Անելիք Բանկ» ՓԲԸ քարտապաններին կտրամադրվի 1 շիշ 19 լիտր տարողությամբ  «Մաքուր Ջուր»  նվեր:

Ինչպես նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը, բանկի հաճախորդներին 10% զեղչ և նվեր կտրամադրվի «Մաքուր Ջուր» ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն:

Ըստ նրա, առաջարկը գործում է քարտով կամ կանխիկ քարտը ներկայացնելիս համապատասխան սարքավորումները գնելու դեպքում:

«Ուրախ ենք համագործակցել «Մաքուր Ջուր» ընկերության հետ և մեր զեղչային ցանցում ընդգրկել միանգամայն նոր ուղղությամբ ընկերության»,-  ասաց Արևյանը:

Բանկի զեղչային ցանցին միացել են նաև ENERGIERS, Nimfa, Verve հագուստ-սրահները, Polaroid, KARGIN OPTICS օպտիկայի խանութները, Antique Carpets հնաոճ հայկական գորգերի խանութ-սրահը և STAR GYM մարզասրահը, որոնք «Անելիք Բանկ» ՓԲԸ քարտապաններին տրամադրում են մինչև 30% զեղչ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ -0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img