Սթրոս–Կան. «Օֆշորային գոտիները տնտեսության քաղցկեղային ուռուցքներն են, որոնք պետք է վերացնել»

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Օֆշորային գոտիները տնտեսության քաղցկեղային ուռուցքներն են, որոնք պետք է վերացնել, «Ռոսիա–24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Արժույթի միջազգային հիմանդրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանը։

Խոսելով համաշխարհային առաջատարների կողմից օֆշորային գոտիների դեմ անցկացվող պայքարի մասին` Սթրոս Կանը նշել է, որ գրեթե բոլոր այդ հայտարարությւոնները հակասում են շատ պետությունների իրական պրակտիկային, որոնք իրենց շահերից ելնելով օֆշորներ են կիրառում, հաղորդում է РБК–ն։

«Մինչ օրս շատ պետական ձեռնարկություններ կան։ Պետական ձեռնարկությունների մասնակցության կառավարումը կենտրոնացված է նախարարություններում։  Սակայն կենտրանացման դեպքում նախարարությունները ձգտում են այնպես անել, որ ձեռնարկությունները որքան հնարավոր է շատ գումար վաստակեն։  Եվ եթե դրա համար անհրաժեշտ է օրինական հարկային կանոններ կիրառել, որոնք բարոյականությունից հեռու են` ողջախոհության տեսանկյունից, ձեռնարկություններին թույլ են տալիս դա անել։ Իսկ երբ պետությունը թույլատրում է նրանց անել դա, նշաակում է, որ ինքն է օֆշորային գոտիներ օգտագործում»,– պատմել է փորձագետը։

Դ. Սթրոս–Կանն ընդգծել է, որ ուշադիր հետևում է այդ հարցի շուրջ համաշխարհային առաջատարների մեկնաբանություններին, սակայն մինչ օրս այդ խոսքերը գործի չեն վերածվում։ «Իրականում ոչինչ կամ գրեթե ոչինչ տեղի չի ունեցել։ Օֆշորային գոտիների ` տնտեսության քաղցկեղային ուռուցքների խնդիրը կայանում է ոչ թե տեխնիկական միջոցների բացակայության, այլ այդ երևույթի վերացման հարցում քաղաքական կամքի պակասի մեջ»,– նշել է նա։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img