Հուսալի ակտիվների պահանջարկի նվազման ֆոնին ոսկու գինը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ոսկու գինը չորեքշաբթի կայացած առուվաճառքներից հետո նվազել է, երբ ԱՄՆ–ից ստացված մակրոտնտեսական տվյալները նվազեցրել են հուսալի ակտիվների նկատմամբ ներդրողների հետաքրքրությունը, վկայում են բորսայի տվյալները։

Դեկտեմբերյան ֆյուչերսների առուվաճառքի ավարտին Նյու Յորքի Comex բորսայում ոսկին էժանացել է 11,8 դոլարով կամ 0,9 տոկոսով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1313 դոլար։ Հուլիսի արդյունքներով թանկարժեք մետաղը թանկացել է 7,3 տոկոսով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Automatic Data Processing վերլուծական ընկերությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ–ի մասնավոր ընկերությունների աշխատատեղերի թիվը հուլիսին, հունիսի համեմատ,  ավելացել է 200 հազարով` 180 հազար աճի կանխատեսման դեպքում։

Ներդրողներին ուրախացրել են նաև երկրորդ եռամսյակում ամերիկյան տնտեսության դինամիկայի վերաբերյալ տվյալները։ Ապրիլ–հունիս ամիսների արդյունքով, ըստ նախնական գնահատականի, երկրի ՀՆԱ–ի իրական աճը առաջին եռամսյակի համեմատ կազմել է 1,7 տոկոս` 1 տոկոսանոց աճի կանխատեսման դեպքում։

Եվրագոտու աշխատաշուկայի վիճակագրությունը նույնպես կանխատեսվածից դրական է եղել։ Տարածաշրջանի 17 երկրում գործազրկության մակարդակը հունիսին կազմել է 12,1 տոկոս` անփոփոխ մնալով մայիսի համեմատ։ Վերլուծաբանները սպասում էին, որ ցուցանիշը կաճի մինչև 12,2 տոկոս։

«Թվում է, թե ԱՄՆ–ից ստացված տնտեսական տվյալները, որոնք սպասվածից ավելի ուժեղ են, նվազեցրել են հուսալի ակտիվների արժեքը, օրինակ` ոսկու։ Բացի այդ, որոշ ներդրողներ իրենց դիրքերը վերանայել են ամսվա վերջին»,– MarketWatc գործակալությանը հայտնել է Atyant Capitals Global Opportunities Fund–ի գլխավոր պորտֆելային մենեջեր Վեդանտ Միմանին (Vedant Mimani)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img