Tue, 10 February
1.1 C
Yerevan
USD: 377.88 RUB: 4.89 EUR: 450.06 GEL: 140.75 GBP: 516.34

ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանում առաջատարն է ապրանքանիշի ճանաչելիության ցուցանիշներով

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Այ Փի Էս Սի» քաղաքական  և սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտն արդեն հինգերորդ կիսամյակն անընդմեջ անցկացնում  է  հետազոտություն Հայաստանում բանկերի ապրանքանիշների ճանաչելիության ոլորտում:

Վերջին հարցումը, որին մասնակցել է 1200 մարդ, անցկացվել է Երևանում և Հայաստանի 4 խոշոր քաղաքներում 2013թ.–ի հուլիսին:

Ինչպես տեղեկացնում են ՎՏԲ–ՀԱՅԱՍՏԱՆ բանկի մամուլի ծառայությունից, հարցվողների ընտրությունը  իրականացվել է պատահականության սկզբունքով` հաշվի առնելով այնպիսի բնութագրեր, ինչպիսին են ընտանիքի եկամուտը, հարցվածների տարիքը և այլն:

Հետազոտության արդյունքում վստահելիության հավանականությունը բոլոր հաշվարկներում  կազմել է α=95%, իսկ սխալվելու մակարդակը` ՞2,8%:
Հարցաթերթիկների 100%-ը ստուգվել է տարբեր մեթոդներով, իսկ 46.7%-ը կրկնակի ստուգվել են IPSC ընկերության աշխատակիցների կողմից հեռախոսազանգերի և հարցվածների տներ այցերի միջոցով:

Հարցման ընթացքում մասնակիցներին տրվել են հարցեր այսպես կոչված Top of Mind պարամետրերի վերաբերյալ, ինչը թույլ է տալիս պարզել բանկերի բրենդի մասին հանպատրաստից իմացության մակարդակը, ինչպես նաև հուշմամբ իմացության մակարդակը: Հետազոտությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել Երևանի և Հայաստանի մարզերի տվյալների վերաբերյալ: Այն նաև իր մեջ ներառում է այլ հարցեր և փոփոխական տվյալներ, որոնք թույլ են տալիս ի հայտ բերել Հայաստանի բանկերի իմիջի դրության, նրանց հանդեպ վստահության մակարդակի ընդհանուր պատկերը և այլն:

«2013թ.–ի հուլիսին անցկացված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ նշված ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկը բացարձակ առաջատար է Երևանում ու Հայաստանի այլ խոշոր քաղաքներում բրենդի իմացության բոլոր պարամետրերով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Բանկը Top of Mind ցուցանիշով առաջատարն է Հայաստանում (ամենից հաճախ հարցման մասնակիցները առաջին բանկ նշել են ՎՏԲ-Հայաստան Բանկը), ինչպես նաև ունի ամենամեծ ցուցանիշը ընդհանուր ինքնաբուխ գիտելիքներով մարզերում, Երևանում և ամբողջ Հայաստանում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հիմնական ցուցանիշները, որոնք ի հայտ են եկել հետազոտության արդյունքում.

-Top of Mind ցուցանիշով ՎՏԲ-Հայաստան Բանկը, ինչպես և նախորդ կիսամյակում, գտնվում է առաջին տեղում:
– Ընդհանուր ինքնաբուխ գիտելիքների ցուցանիշով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է առաջին տեղում մնալ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:
– Դրական վերաբերմունքի ցուցանիշն աճել է 2,9%-ով, նախորդ կիսամյակի ցուցանիշի համեմատ: ՎՏԲ-Հայաստան Բանկը արժանացել է հարցվածների դրական գնահատականների առավելագույն քանակին:
-Որպես ամենավստահելի բանկ շարունակում է ընկալվել ՎՏԲ-Հայաստան Բանկը: Այս ցուցանիշով (19.1%) այն գրեթե կրկնակի գերազանցում է իր ամենամոտ մրցակցին:

ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշել է «Բիզնեսի զարգացման ռազմավարության մշակման և մեր բանկի իմիջի ձևավորման շրջանակներում մենք պարբերաբար անց ենք կացնում հետազոտություն ինչպես Բանկի, այնպես էլ Հայաստանում ՎՏԲ բրենդի ճանաչելիության մակարդակի որոշման նպատակով: Ուրախ ենք, որ մենք հաստատուն կերպով պահպանում ենք առաջատարի դիրքը ՎՏԲ բրենդի ճանաչման բոլոր ցուցանիշներով` զբաղեցնելով առաջին տեղը նաև այլ կարևոր ցուցանիշներով` Բանկի հանդեպ դրական վերաբերմունքը, Բանկի ծառայություններից օգտվելն ու դրանց որակից գոհունակությունը և այլն: Այս բարձր արդյունքը պայմանավորված է մարքեթինգի և PR-ի ոլորտում թարմ լուծումների արդյունավետ կիրառմամբ, պրոդուկտային շարքի բազմազանությամբ, լավ սպասարկմամբ և մասնաճյուղային ցանցի բարեփոխմամբ: Բրենդի իմացության ոլորտում առաջատարի դիրքը նշանակում է, որ մեր ջանքերը հասնում են հասցեատիրոջը` առաջացնելով հասարակության շերտերում դրական արձագանք»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին; «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 68 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025թ․–ին հարկ վճարողներին վերադարձվել է 409 մլրդ դրամ․ ՊԵԿ նախագահ

Հատկապես առանձնանում է հիփոթեքային վարկավորման գծով վերադարձը՝ 95,6 մլրդ դրամ կամ 39,4%-ով ավելի, քան 2024 թվականին

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել  ՎԶՄԲ–ի հետ վարկային համաձայնագրին․ վերջինիս ընդհանուր արժեքը 120,5 մլն եվրո է

Համաձայնագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,5 մլն եվրո, որից 96,4 մլն եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,1 մլն եվրոն՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը

Յունիբանկը հայտարարություն է տարածել

Յունիբանկը մեկնաբանել է հակառուսական պատժամիջոցների ԵՄ փաթեթում ներառվելու վերաբերյալ հրապարակումը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են, մինչդեռ դոլարը նվազել է

2026 թվականի փետրվարի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, փետրվարի 3-ի համեմատ, նվազել է 0.18 կետով՝ կազմելով 378.26 դրամ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (փետրվարի 2–8)

Հայաստանի ֆինանսական շուկան անցած շաբաթ ձևավորվել է դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումների, վճարային ենթակառուցվածքների կանոնների փոփոխությունների և կրիպտոսեգմենտի վերաբերյալ կարգավորողի ազդակների ազդեցության ներքո

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img