Telcell ընկերությունը հաղթահարել է վճարումների ընդունման 1000–րդ կետի շեմը

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Telcell ընկերությունն իր վեցամյակի կապակցությամբ հաղթահարել է վճարումների ընդունման 1000 կետի շեմը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

«Ուղիղ վեց տարի առաջ «Telcell» ՓԲԸ–ն, մեկնարկ տալով նոր բիզնես–ուղղությանը, Հայաստանում էլեկտրոնային վճարումների շուկա ստեղծեց»,– ասաց «ՏելՍել» ՓԲԸ–ի տնօրեն Արամ Ազատյանը։

Telcell վճարային համակարգը 2007 թվականի օգոստոսին առաջին աշխատանքային տրանզակցիան է կատարել VivaCell-MTS բջջային կապի հասցեին, և այդպիսով Հայաստանում հայտնվել է ինքնասպասարկման տերմինալների օգտագործմամբ վճարումների ընդունման առաջին ցանցը։

«Շուկայի մյուս մասնակիցների շարքում Telcell վճարային համակարգն առաջինն է հաղթահարել վճարումների ընդունման 1000 կետի շեմը` հաստատելով իր առաջատար դիրքերն էլեկտրոնային առևտրի շուկայում»,– նշեց նա։

Ազատյանը միաժամանակ ավելացրեց, որ հետագայում Telcell ընկերությունը ծրագրում է զգալիորեն ընդլայնել իր բիզնեսի մասշտաբն ու աշխարհագրությունը։

«Մեր ներկայությունն ապահովել ենք Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում` գյուղական համայնքներում, ավելի քան 90 բնակավայրերում»,– ասաց նա։

Ընկերությունից նշեցին, որ Telcell–ն իր աշխատանքի ողջ ժամանակահատվածում առաջատար է եղել շուկայում և կշարունակի պահել այդ դիրքերը` շեշտը դնելով նորամուծությունների և ֆինանսական հաշվարկների բնագավառի նորարարությունների վրա։

Մամուլի ծառայությունից նշում են, որ բիզնեսի այսպիսի կայուն և դինամիկ աճը հնարավոր է դարձել հայկական բանկերը Telcell համակարգին միացնելու շնորհիվ։

Մասնավորապես 2011-2013 թվականներին Telcell համակարգի մասնակից են դարձել մի շարք բանկեր, այդ թվում` «HSBC բանկ Հայաստանը», «Անելիք բանկը», «Պրոմեթեյ բանկը», «Պրոկրեդիտ բանկը», «Արցախբանկը», «Ինեկոբանկը», իսկ «ՎՏԲ–Հայաստան Բանկը» և «Արդշինինվեստբանկն» իրենց տերմինալային ցանցերը կառուցել են Telcell տեխնոլոգիաների կիրառմամբ։

TelCell ՓԲԸ-ն Հայաստանի ակնթարթային վճարումների շուկայում գործում է 2007 թ օգոստոսից: Ներկայում TelCell-ի պրոցեսինգային կենտրոնին են միացված վճարումների ընդունման ավելի քան 300 կետեր: Դրանց օգնությամբ հնարավոր է վճարում կատարել հանրապետության բջջային կապի օպերատորների հաշվին, մարել վարկերը, կատարել կոմունալ վճարումները և վճարել ինտերնետ հասանելիության վարձը: Ընկերության տերմինալները գտնվում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում, Աշտարակում, Կապանում, Հրազդանում, Մասիսում և հանրապետության մյուս քաղաքներում: –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img