ՎՏԲ-Հայաստան բանկի վարկերի մարման ծառայությունն այժմ հասանելի է Telcell® բոլոր վճարային տերմինալների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. TelCell® վճարային տերմինալների միջոցով ՎՏԲ-Հայաստան բանկի բանկային և քարտային հաշիվների համալրման, ինչպես նաև ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի մարման ծառայությունը վերազինվում է նոր հնարավորությամբ, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, շարունակելով արդյունավետ համագործակցությունը` բանկը Telcell® վճարային համակարգի հետ համատեղ զարգացրել է մատուցվող ծառայության տեխնոլոգիական հենքը: Սկսած հոկտեմբերի 1-ից` ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները կունենան հնարավորություն բանկի` ՀՀ դրամով տրված բոլոր տեսակի վարկերի մարումն իրականացնելու մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում տեղակայված ավելի քան 1000 Telcell վճարային տերմինալների միջոցով:

Բոլոր տեսակի վարկերի մարումները հասանելի կդառնան ժամանակի իրական ռեժիմում` երկուշաբթիից-ուրբաթ 09:00-19:00, շաբաթ օրը` 09:00-18:00, իսկ մնացած օրերին և ժամերին` հաջորդ բանկային օրը 09:00-ին:

Բանկից հիշեցնում են նաև, որ ՎՏԲ-Հայաստան բանկը 2013թ.–ի սկզբին անցում կատարեց քարտային գործարքների իրականացման առցանց եղանակին: Դա նշանակում է, որ Telcell վճարային տերմինալների միջոցով առցանց ռեժիմում կատարված քարտային հաշիվների համալրումները ոչ միայն անմիջապես հաստատվում են ավտոմատացված բանկային համակարգում, այլև նույն առցանց եղանակով փոխանցվում են պրոցեսինգային կենտրոն` այդպիսով ապահովելով քարտերի` հաշված վայրկյանների ընթացքում համալրման հնարավորությունը:

«Հիրավի, աա բացառիկ և մրցակցային հնարավորություն է ընձեռում բանկի քարտապաններին ակնթարթորեն համալրելու քարտային հաշիվները և նույն պահին իսկ տնօրինելու համալրված միջոցները»,– նշում են մամուլի ծառայությունից:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի  Գուսևը նշել է. «Մենք շարունակում ենք զարգացնել և կատարելագործել Telcell® վճարային տերմինալների միջոցով կատարված առցանց գործառնությունները: Ընդլայնելով տերմինալների միջոցով Բանկի վարկերի մարման հնարավորությունները` մենք մեր հաճախորդներին տալիս ենք հնարավորություն ավելի արդյունավետ տնօրինելու իրենց ժամանակը և մարելու հեռահար վարկերը, անկախ Բանկի աշխատանքային ռեժիմից»:

«ԹելՍել» ՓԲԸ–ի տնօրեն Արամ Ազատյաննն էլ իր հերթին ավելացրել է. «Մենք ջանացել ենք առավելագույնս պարզեցնել ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդների կողմից մարումների գործընթացը և ողջունում ենք մեր գործընկերների` մեզ հետ իրական ժամանակային ռեժիմում աշխատելու ցանկությունը:  Վճարողի համար դա նշանակում է հասանելիություն, արագություն և հավատարմություն, բանկի համար` հաճախորդամետ մոտեցման շնորհիվ ֆինանսական ծառայությունների էլ ավելի զարգացում, Telcell ընկերության համար` գործունեության հեռանկարային ուղղություն, այդ թվում նաև` ծառայությունների սպեկտրի ընդլայնում»:

Telcell® համակարգի տերմինալների միջոցով բանկային/քարտային հաշիվների համալրման և վարկերի մարման գործընթացը բավականին պարզ է և մատչելի: Վճարման գործընթացը պահանջում է հաշված րոպեներ և հասանելի է 24/7 ռեժիմում: Գործարքի ավարտին հաճախորդի բջջային հեռախոսահամարին ուղարկվում է գործարքը հաստատող SMS հաղորդագրություն, իսկ հաշվին համալրված կամ վարկի մարված գումարը հաճախորդի հաշվին հասանելի է դառնում գործարքը կատարելու պահին:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հղումը գտնվում է Telcell® տերմինալի «Ծառայությունների վճարում» բաժնի «Բանկեր, ԱՊՊԱ, ՈՒՎԿ-ներ» ենթաբաժնում:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

«ԹելՍել» ՓԲԸ–ն ներկայացված է Հայաստանի վճարումների ընդունման շուկայում 2007թ.–ի օգոստոսից: Այժմ Telcell պրոցեսինգային կենտրոնին միացված են վճարումների ընդունման ավելի քան 1000 կետեր Հայաստանի ողջ տարածքում, որոնք ընդունում են վճարումներ բջջային օպերատորների, ինտերնետ-պրովայդերների, բնակչությանը կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների, ֆինանսական ծառայությունների պետական պորտալների օգտին: Շուկայում ընկերությունը հանդես է գալիս Telcell ապրանքանիշի ներքո:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img