ԱԽՏ բորսաները բացվել են աճով ԱՄՆ բյուջետային փոխզիջման հույսի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երկուշաբթի` հոկտեմբերի 7–ի առուվաճառքները բացել են ցուցանիշների փոքր աճով ԱՄՆ–ում բյուջետային պայմանավորվածությունների շուտափույթ ձեռքբերման հույսի ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei 225–ը առուվաճառքի առաջին րոպեներում բարձրացել է 0,28 տոկոսով` հասնելով 14063,66 կետի։ Հարավկորեական KOSPI–ն բարձրացել է 0,10 տոկոսով` հասնելով 1999,01 կետի։ S&P/ASX 200 ավստրալական ցուցանիշն ավելացել է 0,02 տոկոսով և կազմում է 5209,10 կետ։

Առուվաճառքի դրական դինամիկան կապված է ԱՄՆ–ում բյուջետային ճգնաժամից դուրս գալու բանակցությունների վերաբերյալ ներդրողների լավատես ակնկալիքների հետ։ Բորսայի խաղացողները հույս ունեն, որ կողմերին կհաջողվի փոխզիջման հասնել։

ԱՄՆ վարչակազմը կոչ է անում Կոնգրեսին բարձրացնել պետական պարտքի շեմը` զգուշացնելով, որ պարտավորությունների կատարման համար նախատեսված միջոցները գանձատանը կարող են ավարտվել արդեն հոկտեմբերի 17–ին։ Հանրապետականները դեմ են` պահանջելով կրճատել ծախսերը։ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալների համաձայն` ԱՄՆ դեֆոլտը, որը կարող է տեղի ունենալ, եթե Կոնգրեսը չբարձրացնի պետական պարտքի շեմը, կարող է հանգեցնել Մեծ դեպրեսիայի լրջագույն տնտեսական անկման։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին: KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200–ը Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img