Հայկական դրամը կպահպանի կայունությունը նաև ՄՄ–ին Հայաստանի անդամակցությունից հետո. սոցիոլոգ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամն այսօր կայուն է, և այդպիսին էլ կմնա Մաքսային միությանը երկրի միացումից հետո, կարծում է սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։

«Այսօր Կենտրոնական բանկի քաղաքականության շնորհիվ դրամը բավականին կայուն և կանխատեսելի է։ Այդ իմաստով մեր գործարարները կարող են հանգիստ զբաղվել իրենց գործունեությամբ»,– ասաց նա` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության անցկացրած հարցմանը` կապված հայկական ազգային արժույթի շրջանառության մեջ դնելու 20–ամյակի հետ։

1993 թվականի նոյեմբերի 22–ին Հայաստանի տարածքում ԽՍՀՄ Պետբանկի ռուբլու փոխարեն շրջանառության մեջ դրվեցին դրամային թղթադրամները, ինչը թույլ տվեց երկրում ֆինանսական և բանկային համակարգի կայացման, ինչպես նաև տնտեսության զարգացման հնարավորություն։

Ըստ նրա, Հայաստանի միացումը Մաքսային միությանը բացասական ազդեցություն չի ունենա հայկական արժույթի կայունության վրա։ Միաժամանակ նա վստահություն հայտնեց, որ Ռուսաստանի հետ ինտեգրացիոն գործընթացների խորացման արդյունքում ռուսական ռուբլու դերը` որպես հայկական շուկայի «խաղացողի», կաճի` դառնալով ամերիկյան դոլարի լուրջ մրցակից։

Իր դիրքորոշումը դրամի կայունության պահպանման վերաբերյալ` Մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո, սոցիոլոգը բացատրեց նրանով, որ այդ կառույցը չի ենթադրում միասնական արժույթի ներդրում, որը կարող էր սպառնալիք լինել հայկական դրամի համար։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ստանձնել Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին «ճանապարհային քարտեզ» կներկայացնի։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img