Լոնդոնում ոսկու գինը 2010թ.–ի օգոստոսից ի վեր առաջին անգամ հայտնվել է մեկ դոլարի դիմաց 1200 ունցիայից ցածր մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքը 2010թ.–ի օգոստոսից ի վեր առաջին անգամ այսօր է հայտնվել մեկ դոլարի դիմաց 1200  ունցիայից ցածր մակարդակում։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը նվազել է 0,85 տոկոսով և պաշտոնապես կազմել 1195,00 դոլար/ունցիա։ Դա ամենացածր ցուցանիշն է ավելի քան երեք տարվա ընթացքում` 2010թ.–ի օգոստոսի 6–ից ի վեր, հաղորդում է РБК–ն։

Այսօր Լոնդոնում ոսկին էժանացել է 10,25 դոլարով`փոփոխվելով ըստ ժամկետային շուկայի գնային ցուցանիշների։   Լոնդոնյան շուկայում ոսկին այսօր վաճառվում է ժամկետային շուկայի ընթացիկ գնային ցուցանիշներով։ Այսպես, AM Fixing–ի գնի հայտարարման պահին առաջիկա մատակարարման ամսվա ոսկու ֆյուչերսը Նյու Յորքի COMEX բորսայում սակարկվել է 1188,0-1198,2 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1195,1 դոլար/ունցիա։

Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա).

19 դեկտեմբերի – 1205,25 (AM Fix), 1196,00 (PM Fix),
18 դեկտեմբերի – 1233,25 (AM Fix), 1230,50 (PM Fix),
17 դեկտեմբերի – 1237,25 (AM Fix), 1231,75 (PM Fix),
16 դեկտեմբերի – 1229,50 (AM Fix), 1234,75 (PM Fix),
13 դեկտեմբերի – 1222,75 (AM Fix), 1232,00 (PM Fix)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img