Tue, 13 January
3.1 C
Yerevan
USD: 381.15 RUB: 4.84 EUR: 445.37 GEL: 141.43 GBP: 513.33

ԱՀԸ-ի 10-րդ թողարկման 1 մլրդ. դրամի պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի տասներորդ թողարկման պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման հարթակում և ընդգրկվել են Abond հիմնական բորսայական ցուցակում, հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը։

ԱՀԸ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս ժամկետայնությամբ, 10% արժեկտրոնի տոկոսադրույքով, 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս` 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB2A հապավումով, ինչպես նաև հասանելի կլինի հասցեական հայտ և ՌԵՊՈ գործարքների կնքում։
«ԱՀԸ–ի համար գարուն 2014–ը նշանավորվել է երկու կարևոր ամսաթվերով` առաջինն ապրիլի 23–ն է, երբ թողարկվել են ընկերության առաջին միջնաժամկետ պարտատոմսերը և հաջողությամբ տեղաբաշխվել NASDAQ OMX Armenia–ում, և երկրորդը` մայիսի 15–ը, երբ այդ պարտատոմսերը ցուցակում են անցել Abond ֆոնդային բորսայի հարթակում»,– ասաց ԱՀԸ–ի գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը։

Նա միաժամանակ նշեց, որ այս երկու փաստերը վկայում են ԱՀԸ–ի նկատմամբ շուկայի մասնակիցների բարձր վստահության մասին, որը հետագայում ընկերությունն էլ ավելի կամրապնդի։

«Ելնելով ընկերության գործունեությունից` ԱՀԸ–ն հետագայում ծրագրում է ավելացնել թողարկվող պարտատոմսերի ծավալը, ինչպես նաև երկարացնել դրանց մարման ժամկետը»,– ասաց նա։

NASDAQ OMX Armenia–ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը բարձր գնահատեց ԱՀԸ–ի ակտիվ գործունեությունը հանրապետության ֆոնդային բորսայում։

«ԱՀԸ–ի 10–րդ թողարկման պարտատոմսերի ցուցակումը և դրանց ընդգրկումն Abond բորսայական ցուցակում վկայում է այն մասին, որ ընկերությունը ներդրողների վստահությունն է ձեռք բերել և շուկային ներդրումային նոր գործիք է առաջարկել»,– ասաց նա։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, 10–րդ թողարկման պարտատոմսերն ընկերության առաջին պարտատոմսերն են, որոնք ընդգրկվել են Abond բորսայական ցուցակում։ Այսօր ընկերության երեք թողարկման կորպորատիվ պարտատոմսեր թույլատրվել են առքուվաճառքի և շրջանառվում են NASDAQ OMX Armenia կորպորատիվ պարտատոմսերի ազատ շուկայում։

Ընկերության պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 2,478,193,315 ՀՀ դրամ: Արդյունքում պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, ընկերության հասույթը կազմել է 981,365,520 ՀՀ դրամ: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը կազմել է 97,625.24 ՀՀ դրամ:Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10,7688%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 10,9501%:

Ինչպես ասվում էր ավելի վաղ, պարտատոմսերի անդերռայթերն ու մարքեթմեյքերը ցուցակումից հետո «Արմսվիսբանկ» ՓԲԸ–ն է։ Միաժամանակ, չտեղաբաշխված պարտատոմսերի ողջ ծավալը ետ կգնվի անդերռայթերի կողմից նվազագույն գնով։ Իսկ պոտենցիալ գնորդների նկատմամբ որևէ սահմանափակում չկա։

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմնադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության:
2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին  ($1-ը` 406,25 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Դեկտեմբերին շուկայի կապիտալիզացիան աճել է 6.29%-ով՝ հասնելով մոտավորապես 467 մլրդ դրամի. Հայաստանի ֆոնդային բորսա

Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) մամուլի ծառայությունը հայտնել է, որ դեկտեմբերին Հայաստանի ֆոնդային բորսայի  շուկայի կապիտալիզացիան 2024 թվականի դեկտեմբերի համեմատ աճել է 6.29%-ով՝ հասնելով մոտավորապես 467 միլիարդ դրամի

Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է, թե ԱՐՔԱ քարտով կատարված որ գործարքների դեպքում հետվճար չի ձևավորվում

Ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով, թե ԱՐՔԱ քարտով կատարված որ գործարքների դեպքում 2% հետվճար չի ձևավորվում

Եվրոյի և դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլին փոքր–ինչ աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․76 կետով և կազմել 446․43 դրամ, ռուբլին ավելացել է 0․0077 կետով և կազմել 4․7442 դրամ

Հայաստանի համախառն պետական պարտքը 2025թ․–ի նոյեմբերին աճել է 0,22%–ով՝ մինչև 14,2 մլրդ դոլար

Հայաստանի համախառն պետական պարտքը 2025 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 14 204,2 մլն դոլար՝ 2025 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված 14 173,2 մլն դոլարի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img