Օբաման տիրապետում է բաժնետոմսերի, որոնց արժեքը գնահատվում է 1.95 մլն դոլարից մինչև 7.15 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տիրապետում է 1.95 – 7.15 մլն դոլար արժողության բաժնետոմսերի, դրանցից 1 – 5 մլն դոլարը` գանձապետական պարտատոմսերով։ Այս մասին նշվում է Միացյալ Նահանգների նախագահի և նրա տիկնոջ` 2013 թվականի հաշվետվությունում, որը հրապարակել է Սպիտակ տունը։ Մեծ տարբերությունը բացատրվում է ֆինանսական տեղեկության բացահայտման տարբեր ձևերով և շուկայական կոնյունկտուրայի գնահատականներով, հաղորդում է РБК–ն։

Ավելի վաղ` ապրիլին, Օբաման և նրա կին Միշելը հայտնել էին, որ 2013 թվականին իրենց եկամուտը կազմել է առնվազն 503 հազար 183 դոլար։ Որպես նախագահ` Բարաք Օբաման տարեկան ստանում է 400 հազար դոլար։

Իր հաշվետվությունում նա հայտնել է, որ գրքերի հոնորարների և ներդրումների տեսքով իր եկամուտը 180 հազարից մինչև 482 հազար դոլարի միջակայքում է։

Նախագահը հայտնել է նաև, որ 500 հազարից մինչև 1 մլն դոլարի 30–ամյա հիփոթեքային վարկ է վճարում Չիկագոյի բնակարանի համար` 5.625 տոկոս դրույքաչափով։

Փոխնախագահ Ջո Բայդենն իր հերթին հայտնել է, որ իր ակտիվները գնահատվում են 230 հազարից 850 հազար դոլարի միջակայքում, իսկ տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 230 հազար դոլար։

Բայդենի հռչակագրի համաձայն, նրա` գույքի վարձակալությունից և գրքերի հոնորարներից գոյացած լրացուցիչ եկամուտը կազմում է 30 հազարից մինչև 105 հազար դոլար։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img