Visa-ն և Mastercard-ը չեն ապաակտիվացնի Ռուսաստանի՝ պատժամիջոցների տակ հայտնված բանկերի քարտերը

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Թեև ռուսական Վնեշէկոնոմբանկի, Գազպրոմբանկի և դրանց «դուստրերի» նկատմամբ ԱՄՆ-ի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել, այնուհանդերձ Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերը կշարունակեն սպասարկել այդ բանկերի թողարկած վարկային և դեբետային քարտերը:

«Պատժամիջոցները, որոնց ներդրման մասին հայտարարվել էր չորեքշաբթի, տարածվում են կոնկրետ բանկերի` ԱՄՆ-ի կապիտալի շուկայի հանդեպ հասանելիության վրա և չեն անդրադառնում մեր գործունեության վրա», – Ինտերֆաքսին տեղեկացրել է Mastercard-ի ներկայացուցիչը, հաղորդում է РБК-ն:

«Քարտերը մշակվում են սովորական ռեժիմով», – տեղեկացրել է Visa-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Գազպրոմբանկում հայտնել են, որ ԱՄՆ-ի ներդրած պատժամիջոցները չեն ազդում բանկի ֆինանսական կայունության վրա:

«Բանկն աշխատում է սովորական ռեժիմով: Հաճախորդների՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց բոլոր հանձնարարությունները, ներդրողների, ավանդատուների և վարկատուների նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարվում են ամբողջ ծավալով սահմանված ժամկետներում: Առանց ձգձգումների սպասարկվում են հաճախորդների ռուբլու և արտարժույթի հաշիվները, այդ թվում նաև միջազգային համակարգերի բանկային քարտերը», – նշվում է Գազպրոմբանկի տեղեկատվության մեջ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img