ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են համալրել իրենց ավանդները Telcell տերմինալների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է Telcell վճարային տերմինալների միջոցով տրամադրվող ծառայությունների տեսականին:

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսուհետ բանկի ավանդատուները հնարավորություն ունեն համալրելու ոչ միայն իրենց բանկային/քարտային հաշիվները, այլև ավանդները ժամանակի իրական ռեժիմում (ավանդը համալրվում է անմիջապես) առանց մասնաճյուղ այցելելու վրա ժամանակի լրացուցիչ ծախսի` Telcell վճարային տերմինալների միջոցով:

Հաշիվների համալրման ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմում` Երևանում և ՀՀ մարզերում տեղակայված Telcell ընկերության շուրջ 1 200 տերմինալների միջոցով: Ընդ որում, 01.08.2014թ.-ից սկսած, ավանդի, ինչպես նաև բանկային/քարտային հաշվի համալրման միջնորդավճարը բանկի մասնաճյուղերում տեղակայված տերմինալների միջոցով կազմում է 100 դրամ, իսկ Telcell մնացած տերմինալների միջոցով` 300 դրամ: Հաճախորդները կարող են համալրել ավանդները` սկսած 1100 դրամից, համալրման ամեն գործարքի առավելագույն գումարը կազմում է 100 հազ. դրամ: Մինչև 1 100 ՀՀ դրամը մուտքագրում կատարելու դեպքում գումարը ավտոմատ կհամալրվի հաճախորդի բջջային հեռախոսահամարի հաշվեկշռին:

Telcell տերմինալներով կատարված բանկային/քարտային հաշիվների համալրումները Բանկում հասանելի կդառնան/փաստացի կիրականացվեն ժամանակի իրական ռեժիմում` երկուշաբթիից-ուրբաթ 09:00-19:00-ն, շաբաթ օրը` 09:00-18:00-ն, իսկ մնացած օրերին և ժամերին` հաջորդ բանկային օրը` 09:00-ին:

Արտարժութային հաշիվների համալրման դեպքում փոխանակումն իրականացվում է գործարքի հաշվեգրման պահին Բանկում անկանխիկ գործարքների համար գործող փոխարժեքով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշել է. «ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Telcell ընկերությունը արդեն մի քանի տարի է հաջողությամբ համագործակցում են հեռահար սպասարկման ոլորտում: Մենք հետևողականորեն զարգացնում ու կատարելագործում ենք Telcell տերմինալների միջոցով մեր հաճախորդներին տրամադրվող ծառայությունները: Ընդլայնելով տերմինալների միջոցով ավանդների համալրման հնարավորությունը, մենք հաճախորդներին հնարավորություն ենք ընձեռում ավելի արդյունավետ օգտագործելու իրենց ժամանակն ու համալրելու ավանդները` անկախ բանկի աշխատանքային ռեժիմից»:

«Telcell» ՓԲԸ տնօրեն Ա. Ազատյանը նշել է. «Ուրախ ենք հայտարարել մեր բազմամյա գործընկեր ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ միասին մշակած ևս մեկ նոր ծառայության մեկնարկի մասին: Բանկի բազմաթիվ հաճախորդներ արդեն հասցրել են գնահատել Telcell տերմինալների միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկերի մարման ու բանկային հաշիվների համալրման արագությունն ու հարմարավետությունը: Իսկ ավանդների համալրումը կլինի բանկի ինքնասպասարկման տարածքներում ինչպես նաև Telcell բոլոր տերմինալների միջոցով տրամադրվող ծառայությունների ևս մեկ արժանի լրացում: Ժամանակակից աշխարհում ժամանակը դառնում է ամենաթանկ ռեսուրսը, և մենք միշտ աշխատում ենք մեր հաճախորդների հարմարավետության ուղղությամբ»:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում։ Բանկն ունի երկրում ամենախոշոր մասնաճյուղային ցանցը՝ 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թվականի հուլիսի 1–ի դրությամբ կազմել են 312.5 մլրդ դրամ, պարտավորությունները` 268.5 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 230.2 մլրդ դրամ, իսկ կապիտալը` մոտ 44 մլրդ դրամ։ Միաժամանակ, բանկի զուտ վնասը 2014 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 664.5 մլն դրամ, ինչը պակաս է 2013 թվականի երկրորդ եռամսյակի ցուցանիշից մոտ 1.4 անգամ։  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img