«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները միացել են Ice Bucket «Սառցե ցնցուղ» միջազգային ֆլեշմոբին

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները միացել են Ice Bucket «Սառցե ցնցուղ» միջազգային ֆլեշմոբին, երկուշաբթի հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Մեր բանկի թվով տասը աշխատակից ցանկություն հայտնեցին ջրվել սառցե ջրով, որը և մենք իրականացրինք այսօր Հյուսիսային պողոտայում` բազմաթիվ անցորդների ներկայությամբ: Բանկի մյուս աշխատակիցները կցուցաբերեն նյութական օգնություն, որը կհավաքվի հանգանակությունների արկղի մեջ», – ասել է ֆլեշմոբի կազմակերպիչ և անմիջական մասնակից, Առէկսիմբանկի Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը:

Նրա խոսքով՝ բանկում արդեն հանգանակությունների արկղ կա, և հավաքված միջոցները կուղղվեն «ԷԽՈ» հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին աջակցող հասարակական կազմակերպությանը:

«Ֆլեշմոբի կանոններով` այն անձը, ով առաջինը տեսանյութ կտեղադրի համացանցում, հաջորդ մասնակցին նշելու իրավունք ունի: Այսպիսով` մենք մարտահրավեր ենք նետում բոլոր հայաստանյան բանկերին», – նշել է Հակոբյանը:

Համացանցում մեծ տարածում է ստացել Ice Bucket` «Սառցե ցնցուղ» միջազգային բարեգործական առցանց ֆլեշմոբը, որի շրջանակում ինչպես հասարակ, այնպես էլ հայտնի մարդիկ իրենց վրա սառցե ջուր են լցնում, այնուհետև այդ տեսանյութը տեղադրում համացանցում և մարտահրավեր նետում մեկ այլ անձի կամ, ըստ ցանկության, որոշակի գումար  են փոխանցում բարեգործական նպատակով: Ֆլեշմոբի արդեն մասնակցել են  Մարկ Ցուկերբերգը, Բիլ Գեյթսը, դերասաններ Վին Դիզելն ու Ջորջ Բուշ-կրտսերը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ին: Բանկը «Գազպրոմբանկ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է:

Բանկի ակտիվները 2014թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 146,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 124,6 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 82,6 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ 21,9 մլրդ դրամ: Միաժամանակ բանկի զուտ շահույթը 2014 թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 547,6 մլն դրամ, ինչը 56,13 տոկոսով ավել է 2013 թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշից ($1- 408,71 դրամ): -0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img