ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հերթական ապառիկ վարկը ձևակերպել 1% զեղչով

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բոլոր իր վարկառուներին, որոնք նախկինում ձեռք են բերել ապրանքներ ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման միջոցով և բարեխղճորեն սպասարկել են ինչպես ապառիկ վարկը, այնպես էլ Բանկում ունեցած այլ վարկերը, այսուհետև ձևակերպել ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով հերթական ապառիկ վարկը յուրաքանչյուր խանութում գործող տոկոսադրույքից 1% զեղչով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Ավելին` եթե հաճախորդը համապատասխանում է Բանկի պահանջներին, ապա նա ոչ միայն կստանա արտոնյալ տոկոսադրույք, այլև վերջինի վարկային հայտի հաստատման գործընթացը կտևի ընդամենը 1 րոպե»,– նշվում է հաղորդագրությունում։

Արտոնյալ պայմաններով և արագ վարկ ստանալու համար անհրաժեշտ է այցելել ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող ցանկացած խանութներից* մեկը` ներկայացնելով միայն անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):

ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի ապառիկ վարկավորման 690 վաճառակետ Հայաստանի ողջ տարածքում և մտնում է այդ շուկայի առաջատարների թվի մեջ:

Վարկի մասին առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ`  զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով կամ այցելելով Բանկի պաշտոնական կայքը։

2014 թվականի հունիսի 30–ի դրությամբ ՎՏԲ–Հայաստան Բանկի ակտիվները կազմել են 312.4 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 3,37% աճ), պարտավորությունները`  268,5 մլրդ դրամ (աճը` 1,31%), կապիտալը` 43,96 մլրդ դրամ (աճը` 18%), վարկային ներդրումները` մոտ 230,3 մլրդ դրամ (աճը` 5,25%) և հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 172,3 մլրդ դրամ (աճը` 17,32%)։
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Այսօր բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img