ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Վորլդ Վիժն Հայաստան»-ը կրթական կենտրոն են բացել Գավառի մանկատանը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Վորլդ Վիժն Հայաստան»-ը հայտարարեցին Գավառի մանկատան կրթական կենտրոնի բացման մասին:

Ինչպես տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը, կենտրոնը Գավառի մանկատան 9-18 տարեկան ավելի քան  60 սաների հնարավորություն կտա ստանալ մասնագիտական կողմնորոշում և արհեստավարժ մասնագետների օգնությամբ լավագույնս պատրաստվել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին: Ստեղծվել են նաև մասնագիտական խմբակներ՝ վարսահարդարում, փայտամշակում, կոշկակարություն, կարուձև և դիզայն/սեղանների ձևավորում, որոնք հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով և հնարավորություն են ընձեռելու երեխաներին ստանալ անհրաժեշտ մասնագիտական հմտություններ: Այս եռամյա ծրագրի իրականացման համար հատկացվել է 41 մլն ՀՀ դրամ:

Կենտրոնը ստեղծվել է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակներում թողարկված VISA Բարերար բարեգործական քարտի շնորհիվ:

«Այս տարի ամռանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի միջև կնքված համագործակցության պայմանագրով մենք սկիզբ դրեցինք մի հրաշալի նախաձեռնության, որը ամիսներ անց իրականություն դարձավ: Բանկի VISA ԲԱՐԵՐԱՐ քարտի բարեգործական ֆոնդի շրջանակներում այսօր Գավառի մանկատանը բացվեց այս կրթական կենտրոնը, որը հնարավորություն է տալու երեխաներին ստանալ որակյալ մասնագիտական կրթություն, պատրաստվել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին: Այս կենտրոնից օգտվելու հնարավորություն ունեն նաև Գավառի անապահով ընտանիքների երեխաները: Բանկը ապագայում հետևողական է լինելու մանկատան սաներին կրթաթոշակներով և հնարավորության դեպքում նաև աշխատանքով ապահովելու հարցում: Մենք շնորհակալ ենք «Վորլդ Վիժն Հայաստան»-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամին մեր նախաձեռնությանը միանալու և այն կյանքի կոչելու համար և, իհարկե, մեր բոլոր Visa Բարերար քարտի քարտապաններին, որոնցից յուրաքանչյուրը իր լուման ունի այս գործում», – նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում:
Բանկի ակտիվները 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ին կազմել են 273,4 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 2,15 տոկոսի աճ), պարտավորությունները՝ մոտ 220 մլրդ դրամ (3,01 տոկոսի աճ), իսկ կապիտալը՝ 53,5 մլրդ դրամ (1,26 տոկոսի անկում): Միաժամանակ բանկի զուտ վնասը 2014 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել են 673,2 մլն դրամ՝ 2013 թ.-ի երրորդ եռամսյակում գրանցված 3.9 մլրդ դրամ շահույթի համեմատ: Այսօրվա դրությամբ բանկն ունի 52 մասնաճյուղ։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img