Հայաստանի ԿԲ–ն առևտրային բանկերին 2 մլն դոլար է վաճառել 459,66 դրամ միջին կշռված փոխարժեքով

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 24-ին իրականացվել է 2 (երկու) մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 459,66 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, սահմանային փոխարժեքը կազմել է 457,76 ՀՀ դրամ` 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

ԿԲ-ն դեկտեմբերի 8-ից սկսեց բանկերին արժույթ վաճառել ամենօրյա աճուրդների միջոցով նախապես հայտարարված սահմանափակ քանակով։ Սկսելով 6 միլիոն դոլարից` նախորդ շաբաթ ԿԲ-ն կրճատել է ծավալը` հասցնելով 4 մլն դոլարի, իսկ ընթացիկ շաբաթ` 2 մլն. դոլարի։

Հայաստանի արժույթի շուկայում դեկտեմբերի 24–ին հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, դեկտեմբերի 23–ի ցուցանիշի համեմատ, աճել է 2.59 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 461.1 դրամ։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img