Wed, 14 January
1.1 C
Yerevan
USD: 380.83 RUB: 4.83 EUR: 444.28 GEL: 141.25 GBP: 512.94

Անելիք Բանկը 2014 թվականն ավարտել է 335 մլն դրամի շահույթով երկու տարվա վնասներից հետո

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. Երկու տարվա վնասներից հետո «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն 2014 թվականին 335 մլն դրամի մաքուր շահույթ է գրանցել գրեթե, երկուշաբթի լրագրողներին հայտնեց բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը։

«Անելիք Բանկը 2014 թվականն ամփոփել է բավականին լավ ցուցանիշներով` 335 մլն դրամի մաքուր շահույթ գրանցելով, գրեթե երկու տարիների վնասներից հետո։ Միաժամանակ, նախքան հարկերի վճարումը շահույթը կազմել էր 538 մլն դրամ»,– ասաց նա։ Բանկի վնասները 2013 թվականի արդյունքներով կազմել են ավելի քան 1.4 մլրդ դրամ։

Կարամանուկյանը նշեց, որ 2015 թվականին բանկը նույնպես ծրագրում է շահույթ ստանալ, և նրա գնահատականներով, տվյալ ցուցանիշն էապես կգերազանցի 2014 թվականի ցուցանիշը։

Ինչպես հայտնեց Անելիք Բանկի վարչության նախագահը, բանկի ակտիվները 2014 թվականի արդյունքներով աճել են 45 տոկոսով և կազմել են 87 մլրդ դրամ 2013 թվականի 60 մլրդ դրամի դիմաց։ Պարտավորություններով աճը կազմել է գրեթե 55 տոկոս և հասել 72.6 մլրդ դրամի, իսկ բանկի վարկային պորտֆելը հաշվետու ժամանակահատվածում աճել է գրեթե 50 տոկոսով` հասնելով 58.6 մլրդ դրամով։

Կարամանուկյանի խոսքով, նման բարձր արդյունքները թույլ են տալիս համարել Անելիք Բանկը Հայաստանի ամենադինամիկ զարգացող բանկերից մեկը։

Նա Բանկի հաջող գործունեության պատճառը բացատրեց 2013 թվականին բանկային ռազմավարության փոփոխությամբ, ռեսուրսների ներգրավման նոր մոտեցումների ձևավորմամբ, վարկավորմամբ և հաճախորդների սպասարկմամբ, ինչպես նաև ոչ տոկոսային և տոկոսային մոտեցումների աճով, որոնք համահունչ են պորտֆելի աճին, և վարչական ծախսերի կրճատմամբ։

Վարչության նախագահը նշեց, որ բանկը կարողացել է կայունացնել բոլոր ցուցանիշները, բավականին բարձր լիկվիդայնություն ապահովել այդ թվում` սեփական բանկի լիարժեք պաշտպանության հաշվին, և դա, ըստ նրա, թույլ կտա շահույթի ավելի բարձր ցուցանիշներ գրանցել նաև 2015 թվականի արդյունքներով։

«Կատարած աշխատանքների շնորհիվ բանկը կարողացել է ապահովել պարտավորությունների աճ ներքին ռեսուրսների հաշվին և ներգրավված միջոցների որոշ մասի հաշվին։ Մենք ավելացրել ենք ներգրաված միջոցները 50 տոկոսով, և այս տարի ծրագրվում է նաև դրանց ավելացում նույն չափով բանկի դինամիկ զարգացման ապահովման համար»,– ասաց Կարամանուկյանը։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Դեկտեմբերին շուկայի կապիտալիզացիան աճել է 6.29%-ով՝ հասնելով մոտավորապես 467 մլրդ դրամի. Հայաստանի ֆոնդային բորսա

Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) մամուլի ծառայությունը հայտնել է, որ դեկտեմբերին Հայաստանի ֆոնդային բորսայի  շուկայի կապիտալիզացիան 2024 թվականի դեկտեմբերի համեմատ աճել է 6.29%-ով՝ հասնելով մոտավորապես 467 միլիարդ դրամի

Բավրա

Եվրոյի և դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլին փոքր–ինչ աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․76 կետով և կազմել 446․43 դրամ, ռուբլին ավելացել է 0․0077 կետով և կազմել 4․7442 դրամ

Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է, թե ԱՐՔԱ քարտով կատարված որ գործարքների դեպքում հետվճար չի ձևավորվում

Ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով, թե ԱՐՔԱ քարտով կատարված որ գործարքների դեպքում 2% հետվճար չի ձևավորվում

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են նվազել, մինչդեռ ռուբլին կրկին աճել է. Կենտրոնական բանկ

2026 թվականի հունվարի 9-ին ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունվարի 8-ի համեմատ, նվազել է 0.18 կետով՝ հասնելով 381.21 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img