Հայկական բանկերի խոշորացումը մեծ կորուստների կհանգեցնի. թերթ

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի խոշորացումն ընդհանուր կապիտալի նվազագույն մեծության նորմատիվի բարձրացման պատճառով կարող է հանգեցնել մեծ կորուստների, կարծում է ՀԱԿ–ի վարչության անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր Զոյա Թադևոսյանը, գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը։

Հայաստանի Կենտրոնական բանկը որոշում է ընդունել 2017 թվականի հունվարի 1–ից առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի չափը բարձրացնել մինչև 30 մլրդ դրամ ներկայիս 5 մլրդ դրամի փոխարեն, ինչը, ԿԲ գնահատմամբ, կհանգեցնի բանկերի խոշորացման և ծավալի դրական արդյունք կապահովի, ինչն էլ իր հերթին կնպաստի բանկերի ավելի հասանելի և որակյալ ծառայությունների մատուցմանը և առողջ մրցունակ միջավայրի ձևավորմանը։

«ԿԲ որոշման բացասական ազդեցությունն արդեն երևում է… Որոշ բանկեր տվյալ պահին վարկեր չեն տրամադրում կամ տրամադրում են միայն արտարժույթով, բանկերի մի մասը բարձրացրել է տոկոսադրույքը և սպասարկման կոմիսիան, մասնավորապես, Հայբիզնեսբանկը բարձրացրել է սպասարկման վճարը 1500 դրամից մինչև 5000 դրամ, Պրոմեթեյ Բանկը վարկի գրավով տոկոսադրույքը բարձրացրել է 20%–ից մինչև 24%, իսկ Ինեկոբանկն առհասարակ դադարեցրել է վարկավորումը»,– գրում է պարբերականը։

Ինչպես կարծում է Թադևոսյանը, արդյունքում ԿԲ–ի որոշման մեջ բացակայում է երկրի տնտեսական շահն ապահովելու խնդիրը։ Ըստ նրա, այն կնպաստի բանկերի միջև մրցակցության թուլացմանը, ինչը և կհանգեցնի ոլորտի մենաշնորհայնացմանը։

«Այդ որոշումը կվնասի փոքր կապիտալով բանկերին` կհանգեցնի աշխատատեղերի կրճատմանը, և առկա գործազրկության պայմաններում դա չի կարելի դրական համարել։ Բացի այդ, դա կնպաստի արտագաղթի աճին»,– կարծում է տնտեսագետը։

Թադևոսյանը համաձայն չէ այն մտքին, որ ԿԲ–ի տվյալ որոշումը բանկային համակարգն ավելի կայուն և պաշտպանված կդարձնի։ «Եթե բանկերը պաշտպանված չեն և ունեն ռիսկեր, ապա կարող են փակվել և առանց ԿԲ–ի որոշման»,– ասաց նա։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img