Ֆինանսների փոխնախարարը կգլխավորի ԵԶԲ–ն

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Դաշնության ֆինանսների փոխնախարար Դիմիտրի Պենկինն առաջիկա չորս տարիների համար ընտրվել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ, իսկ Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը կգլխավորի ԵԶԲ–ի խորհուրդը, հաղորդում է Պրայմը` հղում անելով ՌԴ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությանը։

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է և ստեղծվել է 2006թ. Ռուսաստանի Դաշնության ու Ղազախստանի Հանրապետության կողմից։ Բանկի անդամ երկրներն են Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը։ Բանկի հիմնական նպատակը անդամ-երկրների շուկայական տնտեսությունների զարգացմանն աջակցելն է

Ուրբաթ, Մոսկվայում Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի գլխավորությամբ կայացել է ԵԶԲ–ի խորհրդի հեթական նիստը, որի ընթացքում հաստատվել են ֆինանսական վիճակի, եկամուտների և կորուստների 2014 թվականի հաշվետվությունը

«Նիստի մասնակիցներն ընդգծել են բանկի անցած տարվա ձեռքբերումները` հիմնականում ռազմավարական հսկիչ ցուցանիշների հարցում, չնայած մի շարք բաժնետեր–երկրների տնտեսությունների և ֆինանսական շուկաների վատացմանը։ Առանձին ընդգծվել է բանկի պորտֆելի հետագա համալրման հարցը` ինտեգրացիոն էֆեկտի նախագծերով»,–ասված է հաղորդագրությունում։

Առաջին անգամ ԵԶԲ խորհրդի նիստին մասնակցել է վերջերս խորհրդում նշանակված Ղազախստանի լիազոր ներկայացուցիչ` Ղազախստանի վարչապետ Մասիմովը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img