ԱՄՆ կարգավորիչները կզբաղվեն պարգևավճարներով

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի ֆինանսական կարգավորիչները երեք տարվա լռությունից հետո վերսկսել են աշխատանքը ֆինանսական հատվածի գլխավոր ընկերությունների աշխատողների և մենեջերների պարգևավճարների չափի սահմանափակմանն ուղղված նորմերի մշակման ուղղությամբ, հայտնում է Vestfinance.ru–ն։

Ինչպես գրում է The Wall Street Journal–ը, խոսքը գլխավորապես բանկերի և ֆինանսական այլ ընկերությունների հսկայական ռիսկերը խրախուսող պարգևավճարների մասին է։ Այդ կանոնների ընդունումը նախատեսվում է ԱՄՆ–ի` ֆինանսական հատվածի բարեփոխման մասին 2010 թվականի օրենքով։

Եվրոպացիներից հետո ամերիկացիները սկսեցին մտածել մի շարք բանկային աշխատողներից պարգևավճարների մի մասի գանձման մասին` համապատասխան ընկերությունների վիճակի սրընթաց վատացման կամ լուրջ սխալների և խախտումների հայտնաբերման դեպքում, նշում են պարբերականի աղբյուրները։ Նման մեթոդն ավելի կոշտ է, քան ենթադրվում էր ի սկզբանե, քանի որ 2011 թվականին առաջարկված առաջին նախագծերը, որոնք այդպես էլ հավանության չարժանացան, բոնուսների հարկադիր վերադարձի մասին նորմեր չէին պարունակում։

Բանավեճին մասնակցում են Դաշնային պահուստային համակարգի, ԱՄՆ–ում դրամի շրջանառության վերահսկման վարչության և Դեպոզիտների ապահովագրության դաշնային կորպորացիայի (FDIC) մասնագետներ։  WSJ աղբյուրների տվյալներով, 2014 թվականին նրանք նոր կանոնների հայեցակարգի նախնական նախագիծ են ուղարկել ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողով (SEC)։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img