Հայաստանը պատրաստ է ԵՆԲ–ի հետ քննարկել հանրային հատվածում և ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերը. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պատրաստ է ԵՆԲ–ի հետ քննարկել հանրային հատվածում և ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերը, հայտնել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ԵՆԲ նախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես հայտնում է կարգավորիչի մամուլի ծառայությունը, Ջավադյանը հույս է հայտնել, որ այդ ծրագրերը կուրվագծվեն Հայաստանում իշխանության տարբեր կառույցների հետ Մոլտերերի բանակցությունների արդյունքներով։

Արթուր Ջավադյանն արդյունավետ է գնահատել ՀՀ ԿԲ և Եվրոպական ներդրումային բանկի միջև զարգացող գործակցությունը, որի առաջին և շոշափելի արդյունքը 2014 թ. դեկտեմբերին ստորագրված 50 մլն եվրո ծավալով վարկային համաձայնագիրն է, որի միջոցներն ուղղվելու են գյուղմթերքների մշակման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում գործող ՓՄՁ-ների զարգացմանը:

ԿԲ ղեկավարը բարձր է գնահատում զարգացող գործակցությունը երկու կառույցների միջև։ Նա միաժամանակ նշել է, որ ինչպես Կենտրոնական բանկը, այնպես էլ ՀՀ բանկերը մեծ փորձ ունեն միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ գործակցության ոլորտում, և մինչ օրս վերջիններիս հետ իրականացվել են ներդրումային և ոլորտային ֆինանսավորման բազմաթիվ ծրագրեր:

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերն իր հերթին  գոհունակություն է հայտնել նշյալ կառույցի և ՀՀ կենտրոնական բանկի միջև արդյունավետ գործակցության վերաբերյալ:

Նրա խոսքով, վերջին մեկ տարվա ընթացքում բանկի աշխատանքները ԿԲ հետ ցույց են տվել, որ ՀՀ ԿԲ-ն թե իր մասնագիտական, թե իր վերլուծական ներուժով ի զորու է արդյունավետորեն իրականացնելու նախատեսված ծրագրերը:

Եվրոպական ներդրումային բանկը ԵՄ բանկերից մեկն է, որի ծրագրերը Հայաստանում ֆինանսավորում է ԵՄ Խորհուրդը ԵՄ Խորհրդի և Եվրախորհրդարանի` արևելյան գործընկեր–երկրների նկատմամբ մանդատի հիման վրա։ 2014-2020 թվականների մանդատի համաձայն, նախատեսվում է 4.8 մլրդ եվրո հատկացնել Արևելյան գործընկերության բանկային ֆինանսավորման վրա սոցիալ–տնտեսական ենթակառուցվածքների և կլիմայի փոփոխությունների ոլորտում մասնավոր հատվածի զարգացման գծով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img