ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 12–ին նվազել է 0,38%–ով և 480,61 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 12–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը  նվազել է 0,38% տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 480,61  դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 2,7  մլն դոլարի (շուրջ 1,3 մլրդ. դրամ) 13 գործարք։ Ֆոնդային բորսայում մայիսի 12–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Մայիսի  12–ին 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 480,57  դրամ, 1 եվրոյինը` 541,41 դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսական բանկերի նկատմամբ կիրառված պատժամիջոցները լուրջ խնդիրներ են ստեղծում Հայաստանի բանկային համակարգի համար․ ԿԲ նախագահ

Ռուսական բանկերի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցները լուրջ խնդիրներ են ստեղծում հայկական բանկերի և ռուսական ֆինանսական կազմակերպությունների փոխգործակցության համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով (ՎԻԴԵՈ)

HYPHEN4 ԼԱԲ կրթական և հետազոտական հասարակական կազմակերպությունը, երիտասարդների և ուսանողների ներգրավմամբ, նորարարական լուծումներով քարտեզագրում և տեսանելի է դարձնում Հայաստանի տարբեր վայրերի շենքերն ու հանրային տարածքները՝ ներկայացնելով այն ամենը, ինչը նույնիսկ արբանյակային պատկերով հնարավոր չէ նկատել։

Հայաստանի պետական պարտքը 2027թ․–ին կանխատեսվում է ՀՆԱ–ի 47,2%–ի մակարդակում․ ԿԲ նախագահ

Հայաստանի պետական պարտքը 2027 թվականին, կանխատեսման համաձայն, 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ կավելանա մոտավորապես 0,7 տոկոսային կետով և կկազմի ՀՆԱ-ի 47,2%-ը

CUBE Invest-ը ներգրավել է 5 մլրդ դրամ․ որքա՞ն կարելի է վաստակել պարտատոմսերով, և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել

Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտաբերությունը, ինչի՞ն է ընկերությունը նախատեսում ուղղել ներգրավված միջոցները և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել․ այս հարցերին է անդրադարձել CUBE Invest-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանն «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 9–15)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգի ուշադրության կենտրոնում էին Արժույթի միջազգային հիմնադրամի  կողմից դրամավարկային քաղաքականության գնահատումը, միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության զարգացումը և վարկային կազմակերպությունների եռամսյակային ցուցանիշների հրապարակումը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img