Հայաստանում ԱՊՊԱ փոխհատուցումների ծավալը հունվար–հունիսին կազմել է 4,1 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 23. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2015 թվականի հունվար–հունիսին 4,1 մլն դրամի 19 783 ԱՊՊԱ փոխհատուցում են վճարել, ինչը 14,4 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից։

Ինչպես նշված է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում, հաշվետու ժամանակահատվածում առավելագույն թվով ԱՊՊԱ փոխհատուցումներ է վճարել Ռոսգոսստրախ–Արմենիա ընկերությունը` 1 505,1 մլն դրամ։

Մոտ 910,3 մլն դրամ է կազմել Ինգո Արմենիա ընկերության վճարումների ծավալը, իսկ Սիլ Ինշուրանս ընկերությունը վճարել է ավելի քան 430,3 մլն դրամի փոխհատուցում։ Միաժամանակ Ռեսո ընկերության վճարումների ծավալը կազմել է  444,8 մլն դրամ, Նաիրի Ինշուրանսինը` 416,1 մլն դրամ, իսկ Արմենիա Ինշուրանսինը` ավելի քան 300,6 միլիոն դրամ։

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի ԱՊՊԱ փոխհատուցումների վճարումների գումարը կազմել է 125,3 մլն դրամ։

Միաժամանակ միայն հունիսին բավարարված հայտերով փոխհատուցումների հայտերի թիվը կազմել է մոտ 3 315 մլն դրամ, ինչը 2014 թվականի մայիսի ցուցանիշից ավել է 142–ով։ Փոխհատուցումների միջին վճարը մայիսին կազմել է 209 186 դրամ։

2015 թվականի հունիսի 30–ի դրությամբ Հայաստանում ապահովագրվել է 433 136 տրանսպորտային միջոց, ինչն էեապես չի փոխվել մայիսի ցուցանիշի համեմատ։

Ըստ Բյուրոյի տվյալների` փոխհատուցումների վճարման համար ներկայացված հայտերի թիվը հունվար–հունիսին կազմել է 19 783 միաժամանակ չբավարարված հայտերի թիվը կազմել է 441։

Բացի այդ, ներկայում վճարման ընթացքում են 56 188 հազար դրամի փոխհատուցումներ։

Միաժամանակ հունվար–մայիսին ապահովագրավճարների ծավալը կազմել է մոտ 9,6 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 6,2 տոկոսով։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թվականի հունվարի 1–ից։

2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։ ($1-479,94 դրամ)։–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img