Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի չորրորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին NASDAQ OMX Արմենիա բորսայում

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ՀՀ դրամով արտահայտված 4-րդ թողարկման 2 մլրդ դրամի պարտատոմսերը ցուցակվել են NASDAQ OMX Արմենիա բորսայում` ընդգրկվելով հիմնական Abond ցուցակում, հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։

ՎԶԵԲ-ի 10 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով, մեկ տարի շրջանառության ժամկետով, լողացող տոկոսադրույքով պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում EBRDB4 հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու են հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը: Պարտատոմսերին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհվել է AMEBRDB14UK0 ծածկագիրը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս թողարկումը ՎԶԵԲ-ի՝ լողացող տոկոսադրույքով պարտատոմսերի արդեն երկրորդ թողարկումն է, որը ցուցակվել է Բորսայի պարտատոմսերի հիմնական Abond ցուցակում:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

ՎԶԵԲ–ը Հայաստանի խոշորագույն ներդրողներից մեկն է։ Երկրում 1992 թվականից իրենց գործունեության ընթացքում մինչև 2014 թվականի ավարտը ՎԶԵԲ–ն իրականացրել է 803 մլն եվրոյի 136 ծրագիր, մասնավորապես, էներգետիկայի և ենթակառուցվածքների բնագավառում, ինչպես նաև ֆինանսական ոլորտում։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img