Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը նախատեսում է մինչև տարեվերջ 1 մլրդ դրամով ավելացնել ՓՄՁ–ների վարկավորումը

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./ԱՌԿԱ/. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը նախատեսում է մինչև 2015 թ.1 մլրդ դրամով ավելացնել ՓՄՁ–ների վարկավորումը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Կարճատև ընդմիջումից հետո Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը վերագործարկել է փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագիրը: Փոքր և միջին բիզնեսի զարգացումը բանկը համարում է հեռանկարային ուղղություն և մտադիր է ակտիվորեն վարկավորել այդ ուղղությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նախկինում` ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման ծրագրի շրջանակներում ՓՄՁ վարկավորման գծով Բանկը առաջատար եռյակի ցանկում էր։ ՓՄՁ վարկավորման ծավալների ավելացումը նախանշված է նաև 2015-2017թթ. Առէկսիմբանկի ռազմավարական զարգացման ծրագրով:

Մամուլի ծառայությունից նաև նշել են, որ ՓՄՁ վարկավորումն իրականացվելու է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցների հաշվին։

«Այսօր Առէկսիմաբանկն առաջարկում է շահավետ պայմաններով վարկեր. վարկի գումարը` մինչև 50 մլն ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը` 14%, վարկի ժամկետը` 7 տարի: Վարկային հայտով կարելի է դիմել Բանկի բոլոր մասնաճյուղեր կամ ՓՄՁ վարկավորման բաժին` ք. Երևան, Մ. Մկրտչյան 12 հասցեով»,– նշվում է հաղորդագրության մեջ։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի վարկային պորտֆելը 2015 թ.–ի երկրորդ եռամսյակի դրությամբ կազմել է մոտ 66 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ կրճատվելով 5,4 տոկոսով  (1 դոլարը` 477,7 դրամ)։ –0–Ա.Թ.

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ․ «ԱՌԿԱ» գործակալությունն արժեքավոր ներդրում է կատարում Հայաստանի տնտեսական դիսկուրսի ձևավորման գործում

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը երեք տասնամյակ շարունակ անփոփոխ արժեքավոր ներդրում է կատարում Հայաստանի տնտեսական դիսկուրսի ձևավորման գործում, հայտարարել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի գծով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտին

ԼԻԳԱ Ինշուրանսը նշում է 18-ամյակը և հայտարարում է զարգացման նոր փուլի և բրենդային ինքնության թարմացման մասին

ԼԻԳԱ Ինշուրանսը հայտարարում է ընկերության բրենդային ինքնության թարմացման մասին, որը պայմանավորված է ընկերության զարգացման նոր փուլով և միջազգային ինտեգրման գործընթացով

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները

ՎՏԲ-Հայաստան Բանկը թարմացրել է անշարժ գույքի գրավով սպառողական վարկերի պայմանները՝ դարձնելով պրոդուկտն ավելի հասանելի և ճկուն մանրածախ հաճախորդների համար

«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին

Հայաստանում հինգերորդ սերնդի բջջային կապի ցանցերի ակտիվ ընդարձակման ֆոնին արձանագրվել է զեղծարարների ակտիվության աճ՝ շահագործելով քաղաքացիների տեխնոլոգիական անտեղյակությունը

Բանկերի միության նախագահ․ «ԱՌԿԱ»–ի նման ռեսուրսները չափազանց կարևոր են

Տնտեսությունն ու ֆինանսական ոլորտը լուսաբանող պրոֆեսիոնալ լրատվամիջոցները, ինչպիսին է «ԱՌԿԱ»-ն, կարևոր դեր են խաղում հասարակության ֆինանսական գրագիտության և իրազեկվածության բարձրացման գործում, հայտարարել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը՝ շնորհավորելով «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը 30-ամյա հոբելյանի առթիվ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img