ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնն օրական 3 հազար զանգ է սպասարկում

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը օրական սպասարկում է միջինում 3000 մութքային և ելքային զանգ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Բիզնեսի տարբեր ուղղություններով այդ քանակակության զանգերի սպասարկումն անհնար կլիներ առանձ պրոֆեսիոնալ թիմի: Աշխատակազմը տարիների ընթացքում աճել է մինչև 20 բարձր որակավորում ունեցող աշխատակիցների, իսկ ամսական կտրվածքով փաստացի վաճառքների քանակը կազմում է միջինում 1700 տարբեր պրոդուկտներ/ծառայություններ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բանկից նշում են, որ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ բանկային ծառայություններից օգտվելը դառնում է առավել պարզ և հարմար, իսկ Տեղեկատվական կենտրոնը հաճախորդների հետ փոխգործակցության որակյալ և արդյունավետ միջոց է։

«Դեռևս 2011 թվականին, գիտակցելով հաճախորդների հարմարավետ սպասարկման կարևորությունը, ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջիններից մեկը Հայաստանում ստեղծեց սեփական Տեղեկատվական կենտրոն` նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Արդեն 2011 թ.-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոդուկտների և ծառայությունների մասին տեղեկանալու համար բավական էր զանգահարել Տեղեկատվական կենտրոն և ստանալ փորձառու ու բարեհամբյուր մասնագետի խորհրդատվությունը։

Տեղեկատվական կենտրոնի որոշ ծառայություններ տրամարվում են շուրջօրյա, մասնավորապես, ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները շուրջօրյա կարող են ստանալ իրենց քարտային հաշիվների հաշվեկշիռների կամ քարտերի սպասարկմանը վերաբերվող տեղեկատվություն` զանգահարելով 010 560708 հեռախոսահամարին։

Ավելի ուշ, բացի տեղեկատվություն ստանալը, հաճախորդներին ընձեռնվեց հնարավորություն նաև ձևակերպել պրոդուկտներ/ծառայություններ հեռակառավարման միջոցով Տեղեկատվական կենտրոնի աշխատակիցների օգնությամբ։

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնի միջոցով հնարավոր է տեղեկանալ Բանկի գործունեության, առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների մասին: Բացի այդ, Տեղեկատվական կենտրոնի հեռախոսավարները հաճախորդին կարող են տրամադրել իր անձնական հաշիվների, վարկերի, քարտերի մասին տեղեկատվություն՝ հաշվեկշիռ, հերթական վճարման ամսաթիվ և այլն։

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնն իրականացնում է նաև գործարքային սպասարկում. Բոլոր դրամական փոխանցումների համակարգերի միջոցով ստացված գումարների հաշվեգրում Բանկի գործող քարտերին, գործարքների իրականացում հաճախորդների բոլոր այն հաշիվների հետ, որոնք միացված են «Հեռախոս բանկինգ» ծառայությանը Հաճախորդի զանգի և համապատասխան նույնականացման գործընթաց անցնելու հիման վրա պլաստիկ քարտերի բացում։

Բանկի տեղեկատվական կենտրոնը համագործակցում է հաճախորդների հետ հաղորդակցման 5 ուղիներով` հեռախոսազանգեր Skype –նամակներ և տեսազանգեր, Էլեկտրոնային փոստ, զանգեր 010 560708 հեռախոսահամարին և քարտերի հաշվեկշռի մասին ավտոմատ տեղեկատվություն Ֆեյսբուք (օնլայն խորհրդատվություն և պատասխաններ հաճախորդների հարցերին)։

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնի հեռախոսավարները պրոֆեսիոնալ և գրագետ կպատասխանեն հաճախորդներին իրենց նախընտրած՝ հայերեն կամ ռուսենրեն լեզվով, տրամադրելով որակյալ օգնություն հնչեցված հարցի վերաբերյալ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոն կարող եք զանգահարել 87-87 հեռախոսահամարով: Մեր հեռախոսավարները աշխատում են երկուշաբտիից ուրբաթ՝ ժամը 09:00-20:00, շաբաթ օրը՝ ժամը 10:00-17:00: Բջջային հեռախոսահամարից զանգը վճարովի է, քաղաքային համարից՝ անվճար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ բանկ» ՀԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Փոխվարչապետը բարձր է գնահատել գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

Հայկական դրամի նկատմամբ դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ եվրոն նվազել է. ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 7-ին  ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.18 կետով՝ կազմելով 362.32 դրամ։

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img