Ինեկոբանկը ձեռք է բերել ՊրոԿրեդիտ բանկի 100% բաժնետոմսերը

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ինեկոբանկը ձեռք է բերել ProCredit Holding AG & Co. KGa A.–ի դուստր` ՊրոԿրեդիտ բանկի 100% բաժնետոմսերը։

Գործարքի ֆինանսավորումն իրականացվում է ՎԶԵԲ–ի կապիտալ ներդրման և Ինեկոբանկի երկու խոշոր բաժնետերերի համալրումների, ինչպես նաև Միջազգային ֆինսանական կորպորացիայից ներգրավված 20 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին։

ՎԶԵԲ–ն իրականացնում է 9,8 մլրդ դրամի կապիտալ ներդրում` ձեռք բերելով «Ինեկոբանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 22,7 տոկոսը, իսկ Միջազգային ֆինանսական կորպորացիայից ներգրավված վարկային միջոցները կազմում են 2 մլն դոլար։

Ինեկոբանկի գործադիր տնօրեն Տարոն Գանջալյանի խոսքով` ավելի քան տասը տարի բանկին հաջողվել է Հայաստանում զբաղեցնել առաջատար դիրք եկամտաբերության ցուցանիշներով, ինչպես նաև հետևողականորեն ավելացնել շուկայի մասնաբաժինը փոքր և միջին բիզնեսի ոլորտում գրանցված աճի շնորհիվ։

«Այս նպատակով 2015 թ.–ի առաջին եռամսյակում մենք բանակցություններ նախաձեռնեցինք ProCredit Holding–ի հետ և երկու ամսից ձեռք բերեցինք ՊրոԿրեդիտ բանկի 100% բաժնետոմսերի ձեռքբերման մասին նախնական պայմանավորվածություն», – ասաց Գանջալյանը։

Նրա խոսքով` ՊրոԿրեդիտ բանկի ներքին մշակույթն ու արժեքներն ամբողջովին համընկնում են Ինեկոբանի չափորոշիչների և նրա որդեգրած արժեքների հետ, նույնն են նաև թիրախային հաճախորդները։

«Այս գործարքի արդյունքում, հաշվի առնելով ՓՄՁ շուկայում ՊրոԿրեդիտ բանկի 9,5 տոկոսանոց մասնաբաժինը, ինչպես նաև Ինեկոբանկի առաջատար դիրքերը, միավորված բանկը կդառնա ՓՄՁ–ի ոլորտի  առաջատարներից մեկը», – ասաց Գանջալյանն` ավելացնելով, որ դա զգալիորեն կլավացնի ՓՄՁ ներկայացուցիչներին տրամադրվող ծառայությունների որակը։

Նրա խոսքով` ստեղծվում է մի բանկ, որն ընդհանուր ակտիվներով կզբաղեցնի 6–րդ տեղը` սպասարկելով ավելի քան 100 հազար ձեռնարկություն և 200 հազար ֆիզիկական անձ։

«Այս քայլը թույլ կտա մեզ ավելի ցածր տոկոսադրույքներով ռեսուրսներ ներգրավել միջազգային շուկաներից  և, հետևաբար, ապահովել մատչելի վարկեր ՓՄՁ ոլորտի մեր հաճախորդներին։ Մենք կարող ենք իրականացնել մեծ ներդրումներ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչը թույլ կտա մեր գործընկերներին տրամադրել ավելի պրոֆեսիոնալ և որակյալ ծառայություններ», – նշեց Գանջալյանը։

Նա շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին գործարի իրականացման հարցում աջակցելու համար։
Գանջալյանը նաև նշեց, որ ՊրոԿրեդիտ բանկի գործող հաճախորդների հետ բոլոր պայմանագրերը մնում են ուժի մեջ, և Ինեկոբանկն իր վրա է վերցնում բոլոր պարտավորությունները։

«Գործարքը կգրանցվի` ԿԲ ընթացակարգի համաձայն` 10–15 օրվա ընթացքում», – նշեց Գանջալյանը։

ՊրոԿրեդիտ բանկի գործադիր տնօրեն Ավթանդիլ Գոգոլին նշեց, որ բանկի ղեկավարությունը որոշել է միավորվել ՓՄՁ ոլորտում աշխատող ուժեղագույն բանկերից մեկի հետ։ Նրա խոսքով` այդ գործարքը կստեղծի հիանալի հնարավորություններ բանկի հաճախորդների և աշխատակիցների համար։

«ՊրոԿրեդիտ բանկ» ՓԲԸ–ին ԿԲ–ի լիցենզիան ստացել է 2007 թ.–ի դեկտեմբերի 7–ին։

Բանկի ակտիվները 2015 թ.–ի սեպտեմբերի վերջին կազմել են 56,9 մլրդ դրամ (41,3 տոկոսի անկում` տարեսկզբի համեմատ), պարտավորությունները` 47,7 մլրդ դրամ (16,75 տոկոսի անկում), կապիտալը` 9,2 մլրդ դրամ (0,81 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 44 մլրդ դրամ (15,7 տոկոսի անկում)։ Բանկի շահույթը 9 ամսում կազմել է 88,2 մլն դրամ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի 330 մլն դրամի համեմատ։

«Ինեկոբանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1996 թ.–ի փետրվարի 7–ին։ Բանկի բաժնետոմսերը մինչև ՎԶԵԲ–ի կողմից 22,7 տոկոսի ձեռքբերումը բաշխված էին հետևյալ կերպ` Բալոյան Ա.` 35,23 տոկոս, Սաֆարյան Կ.` 30,34 տոկոս, DEG Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH`12,58 տոկոս, IFC (Միջազգային ֆինանսական կորպորացիա)` 9,32 տոկոս։ Գործարքից հետո երկու գլխավոր բաժնետերերը կունենան բաժնետոմսերի մոտ 50 տոկոսը։

Ինեկոբանկի ակտիվները 2015 թ.–ի 9 ամսվա արդյունքում կազմել են 158,1 մլրդ դրամ (1 տոկոսի անկում`  տարեսկզբի համեմատ), պարտավորությունները` 129 մլրդ դրամ (3,5 տոկոսի անկում), կապիտալը` 29 մլրդ դրամ (11,3 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 101 մլրդ դրամ (6,5 տոկոսի անկում), շահույթը կազմել է 3,3 մլրդ դրամ (4,4 տոկոսի անկում` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ) ($1- 484. 79 դրամ)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սննդամթերքի գները կազմում են Հայաստանում գնաճի 57%-ը. Համաշխարհային բանկ

Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներին է բաժին ընկնում գնաճի 57%-ը՝ չնայած դրանց աճի տեմպերի դանդաղմանը հունիսի 8,6%-ից օգոստոսին հասնելով 6,4%-ի

Հայաստան առևտրային բանկերում ավանդների ծավալը հուլիսի վերջին կազմել է շուրջ 8,3 տրլն դրամ

Հայաստանի առևտրային բանկերում ավանդների ծավալը 2026 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 8 289 634 մլն դրամ՝ հունիսի 8 070 715 մլն դրամի դիմաց

Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում

«Մոսկվա» կինոթատրոնի շենքում տեղակայված Յունիբանկի մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե և վերանվանվել «Թումանյան»։ Մասնաճյուղի նոր հասցեն է՝ Երևան, Թումանյան փողոց 24, տարածք 49

Փոխվարչապետը Visa-ի տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանն ընդգծել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը

Փոխվարչապետը կանխիկ շրջանառության կրճատման տեսանկյունից ընդգծել է POS տերմինալների միջոցով անկանխիկ վճարումներից գանձվող միջնորդավճարների նվազեցման կարևորությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img