«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» հաջողությամբ անցել է ISO միջազգային ստանդարտացման վերահավաստագրում

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Certification International (UK) Ltd անգլիական աուդիտորական ընկերությունը վերահաստատել է, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը համապատասխանում է ISO2700, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

2013 միջազգային ստանդարտներին և շնորհել է համապատասխանության նոր հավաստագիր` երեք տարի ժամկետով: Հավաստագիրը գործում է մինչև 2018 թվականի դեկտեմբերը:

Տեղեկատվական անվտանգության բաժնի պետ` Սամվել Զարգարյանի խոսքերով` Առէկսիմբանկի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ISO ստանդարտներին համապատասխան կառավարման որակի միասնականացման խնդիրներին: «ISO ստանդարտները տարբեր ոլորտների որակական հատկանիշներ են, որոնք շնորհվում են ըստ գործունեության տարբեր ուղղությունների և հանդիսանում բիզնեսի կայունության ու անվտանգության կարևորագույն պայմանը, – առանձնացրեց Ս. Զարգարյանը: «ISO ստանդարտները թույլ են տալիս կառուցել արդյունավետ կառավարման համակարգ, էապես ամրապնդում են դիրքերը Հայաստանի բանկային համակարգում` այդպիսով նպաստելով Բանկի նկատմամբ հաճախորդների և գործընկերների հավատարմության բարձրացմանը»:

Հիշեցնենք, որ 2012թ. Առէկսիմբանկը հաջողությամբ անցել է ISO 27001:2005 հավաստագրում Տեղեկատվական անվտանգության կառավարման ոլորտում, իսկ AB Certification ֆրանսիական աուդիտորական ընկերության կողմից ստացել է նաև ISO 9001:2008 միջազգային ստանդարտի «որակի նշան» Որակի կառավարման ոլորտում:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ին: Բանկը «Գազպրոմբանկ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է: —0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img