Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում 2015թ.-ի հոկտեմբերին աճել է 5%-ով` մինչև 371.5 հազ. դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող ոլորտում` ֆինանսական և ապահովագրական գործունեության հատվածում, 2015թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել է 5%-ով` մինչև 371.5 հազ. դրամ, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բարձր աշխատավարձեր են գրանցվել նաև տեղեկատվության և կապի ոլորտներում` շուրջ 350 հազար դրամ, և լեռնահանքային արդյունաբերության ոլորտում` 339,6 հազար դրամ:

Հայաստանի ամենացածր վարձատրվող ոլորտները մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտներն են, որտեղ աշխատողների աշխատավարձը կազմել է շուրջ 113,9 հազար դրամ, կրթության ոլորտը` շուրջ 118.7 հազար դրամ, բնակարանային-կոմունալ ծառայությունների ոլորտը` 120.5 հազար դրամ, և գյուղատնտեսության, անտառատնտեսության և ձկնորսության ոլորտը` 121.1 հազար դրամ:

2015 թվականի հոկտեմբերին երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը, ընդհանուր առմամբ, կազմել է 181 391 դրամ, ինչը մոտ 0.9 տոկոսով պակաս է 2015 թվականի սեպտեմբերի ցուցանիշից և 3.9 տոկոսով ավելի է 2014 թվականի հոկտեմբերի ցուցանիշից:

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2015 թվականի հոկտեմբերին գրանցվել է Սյունիքի մարզում` շուրջ 214.8 հազար դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 126.5 հազար դրամ: Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը հոկտեմբերին կազմել է շուրջ 195.7 հազար դրամ:

Նախնական կանխատեսումներով, Հայաստանում 2015 թվականի նոյեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 181 982 դրամ (379 դոլար կամ 24 659 ռուբլի), ինչը 0.3 տոկոսով ավելի է այս տարվա հոկտեմբերի ցուցանիշից: ($1 – 485,1 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img