Հայաստանի բանկային համակարգի համախառն վարկերը կրճատվել են առաջին անգամ 15 տարվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի տրամադրած վարկերի համախառն ծավալը 2015 թվականի դեկտեմբերի վերջին կրճատվել է 3.1 տոկոսով 2014 թվականի դեկտեմբերի համեմատ` կազմելով 2 119.5 մլրդ դրամ։ Այսպիսի տվյալներ է ներկայացնում Հայաստանի Կենտրոնական բանկի կայքը։

Պետք է նշել, որ տվյալ ցուցանիշն առաջին անգամ կրճատում է արձանագրել վերջին 15 տարիների ընթացքում։ Վերջին անգամ Հայաստանի բանկային համակարգում վարկերի կրճատում է գրանցվել 2001 թվականին` 17.6 տոկոսով։

Հայաստանի բանկերի կողմից վարկավորման կրճատումը 2015 թվականին հիմնականում պայմանավորված է երկրի ընդհանուր տնտեսական վիճակով, մասնավորապես, տրանսֆերտների կրճատումով, ինչն ազդել է բնակչության գնողունակության վրա, և արտաքին առևտրի նվազմամբ, որն ազդել է բիզնեսի գործարար ակտիվության վրա։

Բացի այդ, 2015 թվականի սկզբին հայկական բանկերի ակտիվների վրա սկսել են ազդել դեռևս չչեզոքացված շոկերը դրամի արժեզրկման հետևանքով ընդհուպ մինչև այն, որ նույն տարվա հունվարին որոշ բանկեր դադարեցրել են վարկավորումը։

ԿԲ տվյալներով, Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտների վարկավորումը կրճատվել է 4.1 տոկոսով` մինչև 2 005.2 մլրդ դրամ, ընդ որում` դրամով վարկավորումը նվազել է 4.7 տոկոսով (680,9 մլրդ դրամ), իսկ արտարժույթով վարկավորումը` 3.79 տոկոսով (1 324.3 մլրդ դրամ):

Միաժամանակ, հայկական բանկերի կողմից ձեռնարկությունների վարկավորումը կրճատվել է 4.6 տոկոսով` մինչև մլրդ դրամ, իսկ տնային տնտեսություններինը` 3.9 տոկոսով` մինչև 779.9 մլրդ դրամ։

Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ։ ($1- 495,88 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img