ԵԿԲ–ն անսպասելիորեն նվազեցրել է բոլոր երեք տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի կենտրոնական բանկը մարտի նիստից հետո անսպասելիորեն նվազեցրել է բոլոր երեք տոկոսադրույքները, հայտնում է vestifinance.ru–ն։

Կարգավորիչը նաև ավելացրել է քանակական մեղմման ծրագրի շրջանակում ակտիվների ամսական ետգնման ծավալը 60 մլրդ եվրոյից մինչև 80 մլրդ եվրո` սկսած ապրիլից, ասվում է ԵԿԲ հաղորդման մեջ։

Բացի այդ, այժմ QE ծրագրում ոչ միայն պետպարտատոմսերն են և իշխանության տեղական մարմինների պարտատոմսերը, այլ նաև ոչ բանկային եվրապարտատոմսերը ներդրումային մակարդակի վարկանիշներով։

ԵԿԲ–ն նվազեցրել է վարկերի տոկոսադրույքը բազային 5 կետով` մինչև զրոյական մակարդակ։ Ավանդների տոկոսադրույքն իջեցվել է մինուս 0.3 տոկոսից մինչև 0.4 տոկոս։ Մարժինալային վարկերի տոկոսադրույքը նվազեցվել է բազային 5 կետով` մինչև տարեկան 0.25 տոկոս։

Bloomberg–ի փորձագետները կանխատեսում էին ավանդների տոկոսադրույքի նվազում մինչև 0.4 տոկոս, սակայն վերլուծաբանները չէին սպասում մնացած տոկոսադրույքների փոփոխություններ։ Փորձագետները միջինը կանխատեսում էին QE–ի ավելացում ամսական 15 մլրդ եվրոյով` մինչև 75 մլրդ եվրո։

Բացի այդ, ԵԿԲ–ն հայտարարել է եվրագոտու բանկերին վարկերի չորս տրանշեր երկրաժամկետ նպատակային վարկավորման ծրագրի շրջանակում (TLTRO)` սկսած հունիսից։ Տվյալ վարկերի տոկոսադրույքների նվազագույն չափը հավասար է ավանդների տոկոսադրույքոին, այսինքն` մինուս 0.4 տոկոս։

«Շուկայում շոկ է և հիացմունք։ Դրագին գերազանցել է բոլոր ակնկալիքները, իսկ ակնկալիքները բավականին բարձր էին։ Եվրոն արժեզրկվում է, և, ամենայն հավանականությամբ, եվրոպական արժույթի նվազողական միտումը կշարունակվի»,– կարծում է Mizuho Bank–ի վերլուծաբան Նիլ Ջոնսը։

ԵԿԲ–ի որոշման հրապարակումից հետո բաժնետոմսերի եվրոպական շուկան ուժեղացրել է վերելքը։ Stoxx Europe 600 տարածաշրջանի խոշորագույն ձեռնարկությունների ամփոփ ցուցիչի նշանակությունը Մոսկվայի ժամանակով 15։52–ին կտրուկ աճել է 2.2 տոկոսով` դրանից առաջ գրանցված 0.7 տոկոսի աճի դիմաց։

Եվրոն ուժեղացնում է անկումը, փոխարժեքը 16։08–ի դրությամբ իջել է մինչև 1,0865 դոլար 1,0969 դոլարի դիմաց տոկոսադրույքի նվազման և QE ընդլայնման մասին լուրերի հրապարակումից առաջ։ -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img