ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է հատուկ սակագներ ՎՏԲ խմբի շրջանակներում «Յունիստրիմ» համակարգով իրականացվող դրամական փոխանցումների համար

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է հատուկ սակագներ ՎՏԲ խմբի շրջանակներում «Յունիստրիմ» համակարգով իրականացվող դրամական փոխանցումների համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Շնորհիվ ՎՏԲ Խմբի աշխարհագրական տարածվածության, մենք հնարավորություն ունենք ներկայացնել այնպիսի պրոդուկտներ և ծառայություններ, որոնք հարմարվետ և շահավետ են սարքում ՎՏԲ Խմբի հաճախորդների համագործակցությունը տարբեր երկրներում», – ասվում է հաղորդագրության մեջ։

ՎՏԲ Խումբը պրոդուկտ է մշակել Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Ղազախստանում «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգից օգտվող հաճախորդների համար:

«Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգով ՎՏԲ-Հայաստան Բանկից դեպի ՎՏԲ-Վրաստան Բանկ, ՎՏԲ-Ուկրաինա Բանկ և ՎՏԲ-Ղազախստան Բանկ, ինչպես նաև հակառակ ուղղություններով փոխանցումների կատարման և վճարման համար կգործեն հատուկ/իջեցված սակագներ՝ փոխանցման գումարի 0.9% միջնորդավճար նախորդ 1.5% միջնորդավճարի փոխարեն:

ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերից դեպի ՌԴ «Յունիստրիմ» դրամարկղերի միջոցով իրականացվող դրամական փոխանցումների միջնորդավճարի չափը կազմում է 0.35% ՀՀ դրամով և սկսած 0.5% արտարժույթով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը հայաստանյան դրամական փոխանցումների շուկայում հանդիսանում է ակտիվ խաղացողներից մեկը, քանի որ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով հնարավոր է ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ Հայաստանի տարածքում գործող գրեթե բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերի միջոցով: Բացի այդ, Դուք կարող եք օգտվել VTB Transfer ծառայությունից՝ փոխանցման գումարը քարտի վրա ստանալու համար զանգահարելով Սպասարկման կենտրոն», – նշվում է հաղորդագրության մեջ:

«Յունիստրիմ» արագ դրամական փոխանցումների համակարգը երկար տարիների ընթացքում հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի առավել հուսալի գործընկերներից մեկը, որը մեր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում արագ, ապահով և հարմարավետ իրականացնել դրամական փոխանցումներ: ՎՏԲ-Հայաստան, ՎՏԲ-Վրաստան, ՎՏԲ-Ուկրաինա և ՎՏԲ-Ղազախստան բանկերի միջև «Յունիստրիմ» համակարգով իրականցվող դրամական փոխանցումների համար սահմանված հատուկ սակագինը ՎՏԲ Խմբի նախագիծն է, որը հոգ է տանում իր հաճախորդների մասին` առաջարկելով նոր պրոդուկտներ և ծառայություններ առավել շահավետ պայմաններով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img