Հաղթանակի տոնի կապակցությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները շնորհավորեցին Մեծ հայրենական պատերազմի վետերանին

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները մեկնեցին Արմավիր քաղաք` շնորհավորելու և նվերներ հանձնելու Մեծ հայրենական պատերազմի վետերան Սուրեն Արմենակի Կարապետյանին, ով անցել է պատերազմի երկար ճանապարհ` հասնելով մինչև Գերմանիա, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Սուրեն Կարապետյանը մեր բանկի աշխատակցի պապիկն է, և դժբախտաբար` միակ ողջ մնացած վետերանը մեր կոլեկտիվում», – հայտնել է Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը:

Սուրեն Կարապետյանը շատ հետաքրքիր անձնավորություն է` ողբերգական, բայց միևնույն ժամանակ երջանիկ ճակատագրով: 1943թ-ին նա մեկնել է ռազմաճակատ ընդամենը տասնութ տարեկան հասակում, երեք անգամ վիրավորվել է, իսկ հաղթանակից անմիջապես առաջ ստացել ծանր վիրավորում` կորցնելով շատ արյուն և ապաքինվելու հույս չունենալով: Հաղթանակի օրը Սուրեն պապը դիմավորեց հոսպիտալում և տուն վերադարձավ բավականին ուշ: Կարևորը` բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը: Վետերանի բազմաթիվ պարգևների թվում են «Կարմիր աստղ» շքանշանը և «Արիության համար» մեդալը»:

Հակոբյանի խոսքով` Սուրեն պապը Արմավիրում հարգված ու ճանաչված մարդ է: Ամբողջ կյանքի ընթացքում օգնել է մարդկանց` ծանոթ և անծանոթ, գրել է պատերազմի մասին հուշագիրք, հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու։

«Ներկայումս Սուրեն պապն արդեն դժվարությամբ է քայլում, վատ է տեսնում, սակայն նրա հիշողությունը վառ է: Նույնիսկ հիշում է բոլոր այն գյուղերի ու քաղաքների անվանումները, ուր նրան տարել են պատերազմի ճանապարհները: Մեր հերոսը չի պատրաստվում հանձնվել, նա առաջվա պես ուրախ է, հյուրընկալ և ոգով կայտառ: Նա մշտապես շրջապատված է հարազատների ու մտերիմների հոգատարարությամբ, իսկ մայիսի 10-ին կնշի իր ծննդյան 91-րդ տարեդարձը», – եզրափակել է Հակոբյանը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» խոշորագույն ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img