Fitch –ը հաստատել է Արդշինբանկի «Բ+» վարկանիշը. կանխատեսումը բացասական է

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) «B+» վարկանիշը` բացասական կանխատեսումը թողնելով անփոփոխ, հայտնում է գործակալության մամուլի ծառայությունը:

«Բանկի վարկանիշի վերահաստատումը արտացոլում է բանկի համարժեք և ընդունելի ֆինանսական վիճակը` չնայած դժվար գործառնական միջավայրի չափավոր ճնշմանը, ողջամիտ կորուստները կլանելու կարողությունը, իրացվելիության բավարար մակարդակը մեծածավալ պարտավորությունների սպասարկումն ապահովելու համար և տեղական շուկայում զգալի դերը (ներքին շուկայի վարկավորման 13% մասնաբաժին)», – նշում է գործակալությունը:

Բանկին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: 2016 թ.-ի հունվարին Fitch Ratings գործակալությունը հաստատել է Արդշինբանկի արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) «B+» վարկանիշը: Վարկանիշի կանխատեսումը մնացել է անփոփոխ` «Կայուն»:

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ: 2016 թ.-ի մարտին Moody’s Investors Service վերկանիշային գործակալությունը նվազեցրել է Արդշինբանկի վարկանիշը: Մասնավորապես, գործակալությունը նվազեցրել է ազգային արժույթով դեպոզիտների

երկարաժամկետ վարկանիշը և բանկի արտարժույթով հեռանկարային

և առաջնային չապահովված պարտատոմսերի վարկանիշը` Ba3-ից մինչև B1:

«Արդշինբանկ» ՓԲԸ–ն (ավելի վաղ` «Արդշինինվեստբանկ», վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ 2014 թվականի նոյեմբերի 31–ին) գրանցվել է 2003 թվականի փետրվարին։ «Արդշինբանկ» ՓԲԸ–ն իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայում Բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img