ՎՏԲ-Հայաստան բանկը շնորհավորում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը` ներկայացնելով իր սոցիալական պատասխանատվության ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է բոլոր մանուկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ` ցանկանալով նրանց անհոգ մանկություն, ամուր առողջություն և լուսավոր ապագա, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Վերջին տարիների ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը, սոցիալական պատասխանատվության շրջանակում, իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են երեխաների կյանքի, կրթության և առողջության որակի բարելավմանը:

Բանկի ֆինանսավորմամբ Ստեփանավան քաղաքում բացվել է ճամբար՝ սահմանափակ կարողություններով երեխաների համար, որն ամբողջությամբ վերանորոգվել է: Ավելի քան 200 երեխաներ այնտեղ են անցկացնում իրենց ամառային հանգիստը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես  օգնություն է ցուցաբերում թիվ 21 ԴՊԿՀ-ին՝ ՌԴ պաշտպանության նախարարության միջնակարգ հանրակրթական դպրոցին, որը գտնվում է ք. Երևանի Քանաքեռ համայնքում: Վերջին տարիներին դպրոցում փոխվել  են բոլոր պատուհանները, իրականացվել է վերանորոգում, և դպրոցը վերազինվել է տեխնիկայով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել  ք. Գավառի  մանկատանը: ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից  կազմակերպվել է տոնական միջացառում «Մուրացան» հիվանդանոցում բուժում անցնող քաղցկեղով հիվանդ  երեխաների համար: Բացի իրակացված տոնական ծրագրից, Բանկը հիվանդանոցին փոխանցել է անհրաժեշտ կենցաղային տեխնիկա և խոհանոցային սպասք:

2014 թ. – ից ՎՏԲ-Հայաստան Բանկը կանոնավոր կերպով օգնություն է ցուցաբերում «Հայ մայրեր» ՀԿ-ին, որը զբաղվում է մանկական ուղեղային կաթված ունեցող  երեխաների խնդիրներով: 2016 թվականին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ձեռնամուխ է եղել մի նախագծի ֆինանսավորման, որի շրջանակներում 60 ՄՈՒԿ-ով տառապող անապահով ընտանիքներից մանուկներ հնարավորություն կունենան անցնել վերականգնողական հիդրոթերապիա կուրսեր:

Տվյալ պահին «Հայ մայրեր» ՀԿ խնամակալության տակ գտնվող ավելի քան 15 երեխաներ անցել են հիդրոթերապիայի կուրսեր, ինչը զգալիորեն բարելավել է երեխաների առողջական վիճակը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img