Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է 1,1%–ով

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը հունիսի 6–ից 12–ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 1 7201,17 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից պակաս է մոտ 1,1 տոկոսով կամ 189,18 դրամով։

Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 1 8696,93 դրամ` նվազելով 1,1 տոկոսով կամ 205,63 դրամով:

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 226,50 դրամ (3,85 դրամի նվազում), բացթողնման գին` 246,20 դրամ (4,18 դրամի նվազում), պլատինում` գնման գին` 1 3726,63 դրամ (419,52 դրամի նվազում), բացթողնման գինը` 1 4920,25 դրամ (456 դրամի նվազում), պալադիում` գնման գինը` 7 683,57 դրամ (215,45 դրամի աճ), բացթողնման գինը` 8 351,71 դրամ (23,31 դրամի աճ) ($1 – 478,29 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img