Յունիբանկը ամբողջովին անցում կատարեց «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ի ProtoCRM համակարգին

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Յունիբանկ ԲԲԸ-ն ամբողջովին անցում կատարեց «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության կողմից մշակված, CRM-համակարգերի նոր սերնդին պատկանող ProtoCRM համակարգին:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Վարկավորման գործընթացի ավտոմատացումը հնարավորություն է տալիս բանկին առավել արդյունավետ գնահատել հաճախորդի վարկունակությունը, կառուցել հաճախորդի պրոֆիլը` հիմնվելով սեփական վիճակագրական բազայի վրա, և բացառել մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում կայացնելիս:

Վարկային պորտֆելի վերլուծության ավտոմատացված գործընթացը նպաստում է որակյալ վարկերի բազայի ձևավորմանը և վարկային ռիսկի նվազեցմանը: Դրա հետ մեկտեղ վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է ընդամենը մեկ րոպեում:

«Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ը Յունիբանկում առաջին անգամ ներդրեց վարկավորման ավտոմատացված CRM-համակարգը 2013թ.-ին: Այդ ժամանակվանից ի վեր բանկը մշակել է սպառողական վարկավորման մոտ 720 հազար հայտ: Այս տարի Յունիբանկի վարկային կոնվեյերն արդեն մշակել է 150 հազար հայտ:

2016թ.-ի երկրորդ եռամսյակի տվյալներով Յունիբանկի մանրածախ վարկերի քանակը գերազանցել է 200 հազարը:

«ProtoCRM համակարգին անցում կատարելը հնարավորություն տվեց բանկին նվազեցնել ծախսերը` բարձրացնելով սպասարկման որակն ու արդյունավետությունը, ինչն առաջնային է մանրածախ ուղղությունը զարգացնող բանկի համար: Համակարգի մոդուլը թույլ է տալիս բանկին սահմանել անհրաժեշտ չափանիշները` ապահովելով հաճախորդների հետ փոխգործողության գործընթացի ավտոմատացումը: Շահագործելով ProtoCRM համակարգը` առավել արդյունավետ ենք բավարարում մեր հաճախորդների պահանջմունքները», – նշել է Մեսրոպ Հակոբյանը:

Բիզնեսի ծավալների ընդլայնմանը զուգահեռ «Յունիբանկը» մշտապես ակտիվ ներդրումներ է կատարել IT-ում: Մանրածախ ուղղության դինամիկ զարգացումը, բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնումը և նորույթ հանդիսացող լուծումների կիրառումը ենթադրում են IT ենթակառուցվածքի ապահով աշխատանք բոլոր բիզնես գործընթացներում: Հաճախորդը պետք է վստահ լինի տվյալների անվտանգությանն ու ապահովությանը: Այդ նպատակով բանկը սկսեց իրականացնել ևս մեկ խոշոր նախահիծ` Տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծումը, որը նախատեսված է սերվերային և կոմունիկացիոն սարքավորումների տեղաբաշխման համար և կարող է պահել ու մշակել բանկային տեղեկատվության հսկայական ծավալներ: Այն հիմնված է հեռահաղորդակցման ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի` Huawei-ի համալիր լուծման վրա, և տարբերվում է տեղեկատվության պաշտպանվածության և ապահովության բարձր մակարդակով:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության ($1 – 476,93 դրամ)։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img