Mon, 20 October
17.1 C
Yerevan
USD: 382.59 RUB: 4.71 EUR: 447.25 GEL: 141.36 GBP: 513.89

Հայաստանի բանկերի 2016 թ.–ի երկրորդ եռամսյակի մեդիավարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի բանկերի հնգյակը, որոնք ներառվել են գործակալության կազմած` 2016 թ.–ի երկրորդ եռամսյակի մեդիավարկանիշում։ Վարկանիշի առաջատարներն են այն բանկերը, որոնք նշված ժամանակահատվածում հասարակությանն առավել ակտիվ են իրազեկել իրենց գործունեության մասին։

Հայաստանի առևտրային բանկերի մեդիավարկանիշը (մամուլի վարկանիշ) կազմվում է «ԱՌԿԱ» լրատվական գործակալության կողմից 2010 թ.–ից։ Մեդիավարկանիշը հիմնված է ընդհանուր վերջնական ցուցիչի հիման վրա (ԸՎՑ), որը հաշվարկվում է բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվային լրատվական միջոցներով։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` բանկերի լրատվական ազդակները հայկական ԶԼՄ–ներում 2016 թ.–ի երկրորդ եռամսյակում 11 տոկոսով գերազանցել են իրենց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Մասնավորապես, ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկատվության քանակը` անկախ նրա ուղղվածությունից, 2016 թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել է 1 725,3` 2015 թ.–ի երկրորդ եռամսյակում գրանցված 1553,7–ի համեմատ։

Մեդիավարկանիշի առաջատարների հնգյակում 2016 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում ներառվել են Արարատբանկը, Ամերիաբանկը, Յունիբանկը, Հայէկոնոմբանկը, ՎՏԲ–Հայաստան բանկը։

Մեդիավարկանիշի առաջին հորիզոնականում Արարատբանկն է

Գլխավոր իրադարձությունը, որն ազդեց բանկի մեդիահեղինակության վրա, հունիսի 17–ին կայացած բանկի տարեկան մամուլի ասուլիսն էր, որի ժամանակ հրապարակվեց որոշում չվճարել դիվիդենտներ բաժնետերերին 2015 թ.–ի գործունեության արդյունքում։ Բանկը տեղեկացրեց, որ նախատեսում է պարտատոմսեր տեղաբաշխել օտարերկրյա շուկաներից մեկում, իրականացնել 8,5 մլր դրամի ծավալով բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում` կապիտալի համալրման համար, 2016 թ.–ի արդյունքում հասնել 800 մլն դրամ շահույթի։ Բանկը նաև չի հրաժարվում մեկ այլ բանկ կամ վարկային փաթեթ գնելու գաղափարից։ «Արարատբանկ» ԲԲԸ–ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը տեղեկացրեց վիրտուալ բանկի և ՏՏ նորույթների ներդրման, այդ թվում` սմարթֆոնի միջոցով վճարում կատարելու հնարավորության մասին։ Բացի այդ, հունիսի բանկն իրականացրել է 1 մլն դոլարի արժեկտրոնային պարտատոմսերի 11–րդ թողարկումը։

Մեդիավարկանիշի երկրորդ հորիզոնականում Ամերիաբանկն է

Հաշվետու ժամանակահատվածում հայտնի դարձավ, որ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B+ պլյուս» վարկանիշը` սահմանելով Կայուն հեռանկար մեկ տարի առաջ շնորհած Բացասական հեռանկարի (Long-term Issuer Default Rating (IDR)) փոխարեն:  Ամերիաբանկի ջերմոցային տնտեսությունների վարկավորման ծրագիրն արժանացել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) «Տարվա գործարք` էներգաարդյունավետություն» մրցանակին (“Deal of the Year – Energy Efficiency”)։ Բացի այդ, Ամերիաբանկը Ներդրումների և զարգացման գերմանական կորպորացիայից (DEG) կստանա 20 մլն դոլարի վարկ։ Բանկը նաև նախատեսում է 40 տոկոսի հասցնել ՓՄՁ–ի մասնաբաժինը վարկային պորտֆելում։

 «ԱՌԿԱ» գործակալության մեդիավարկանիշում երրորդը Յունիբանկն է

Եռամսյաի ընթացքում Յունիբանկը հայտարարեց դոլարային պարտատոմսերի և բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և ցուցակման մասին։ Մասնավորապես, Յունիբանկն ապրիլին հայտարարեց 5 մլն դոլարի ծավալով դոլարակային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին` 8 տոկոս տարեկան եկամտաբերությամբ։ Հասարակ անվանական բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման տեղաբաշխման արդյուքնում բանկը գրավեց 5,2 մլրդ դրամ։ Բացի այդ, բանկը հատուկ բաժնետերերի և ներդրողների համար ստեղծել է corp.unibank.am կայքը։ Վերահաստատվեց նաև բանկի տեղեկատվական անվտանգության համակարգի համապատասխանությունը ISO 27001:2013 միջազգային ստանդարտին։ Բանկը նաև հայտարարեց, որ մտադիր է 2020 թ.–ին ապահովել 5 մլրդ դրամի շահույթ։

Մեդիավարկանիշի չորրորդ հորիզոնականում է Հայէկոնոմբանկը

Բանկի մասին ամենակարևոր նորություններից մեկը դարձավ Symbiotics S.А (Շվեյցարիա) և Micro, Small & Medium Enterprises Bonds S.A. ֆինանսական հաստատությունների հետ 10 մլն դոլարի վարկային համաձայնագրի կնքումը: Բացի այդ, մայիսին ՀՀ ԿԲ-ն հաստատեց ԲՏԱ Բանկի և Հայէկոնոմբանկի միավորման պայմանագիրը: Հայէկոնոմբանկը հայտարարեց բաժնետոմսերի 13-րդ թողարկման բաց բաժանորդագրման մասին և տեղաբաշխեց դրանք: Հունիսին բանկը հայտնեց, որ 2015 թ.-ի գործունեության արդյունքում կվճարի 14% շահաբաժին։

 «ԱՌԿԱ» գործակալության մեդիավարկանիշի հնգյակը եզրափակում է ՎՏԲ-Հայաստան Բանկը

Երկրորդ եռամսյակում բանկը հիմնականում հայտարարել է սպասվող ակցիաների, իր ծառայությունների ընդլայնման և բարելավման մասին: Այդպես, բանկը հատուկ սակագներ առաջարկեց «Յունիստրիմ» համակարգով գումար փոխանցելու համար, բարելավեց «Սուպերտոկոսադրույք» ծառայության պայմանները, գործարկեց «Թռչում ենք Մալդիվյան կղզիներ» ակցիան: Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարեց տրամադրված վարկերի քանակի կրկնապատկման մասին, ինչպես նաև արձանագրեց վարկերի վերակառուցվածքայնացման հայտերի թվի կրկնակի աճ: Բացի այդ, բանկը բարեգարծական ակցիա է անցկացրել և հայտնել սոցիալական պատասխանատվության իր նախագծերի մասին: Հարկ է նշել, որ 2016 թ.-ի երկրորդ եռամսյակում, ինչպես և առաջինում, բանկի մասին եղել է նաև բացասական տեղեկատվություն: Այսպես, ՎՏԲ-Հայաստան Բանկը հերքել է ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, թե բանկը հետախուզական տվյալներ է հավաքում Ադրբեջանի օգտին, և նշել, որ նման տեղեկատվությունը վարկաբեկում է բանկի համբավը և մոլորեցնում է Հայաստանի բնակիչներին: -0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Freedom Broker Armenia–ն ներառվել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում

Freedom Broker Armenia  ընկերությունը ներառվել է երկրի խոշոր հարկատուների ցանկում՝ հաստատելով իր առաջատար դիրքը ներդրումային շուկայում և բիզնեսի կայուն զարգացումը

Հայաստանի տնտեսությունը 2025թ․–ին կկայունանա 5,5% աճի հետագծում․ ԵԱԶԲ կանխատեսում

Կանխատեսվում է, որ գնաճը կմնա թիրախային մակարդակին մոտ ողջ կանխատեսման հորիզոնի ընթացքում և կկազմի 3.1% մինչև 2025 թվականի վերջը

Կրիպտոակտիվների կառավարումը պետք է պրագմատիկ լինի․ ԿԲ նախագահ

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կարծում է, որ կրիպտոարժույթի ոլորտի կարգավորման ժամանակ ռիսկերը մեղմելու համար անհրաժեշտ է պրագմատիկ մոտեցում ցուցաբերել

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մարզային գրադարանների գրքային ֆոնդերի նորացման նախաձեռնությանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է Newmag-ի BOOK DONATION կրթական և բարեգործական նախաձեռնությանը, որի նպատակն է համալրել Հայաստանի մարզերում համայնքային գրադարանների գրքային ֆոնդը

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ աճել է 1.7 կետով. ԿԲ

2025 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ  ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 1-ի համեմատ աճել է 0.6 կետով՝ հասնելով 383.34 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img