ՀՀ կառավարությունը մոտ 10,4 մլրդ դրամով կրճատում է պետբյուջեի պակասուրդը և ծախսերը

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ որոշել է կրճատել պետբյուջեի պակասուրդը և ծախսերը մոտ 10,4 մլրդ դրամով: Դա հնարավոր է դարձել փոխանցումների կրճատման հետ կապված առաջարկների շնորհիվ, որոնք կայացվել են պետբյուջեի իրականացումը ապահովելու նպատակով:

Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի առաջարկով 142 ծառայողական ավտոմեքենաների պահպանման համար ծախսերի կրճատման հաշվին տնտեսվել է մոտ 91 մլն դրամ (կես տարվա ցուցանիշ):

Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ընդունվել է Ազգային Ժողովի կողմից 2015 թ.-ի դեկտեմբերի 9-ին: Պետբյուջեի ծախսերի հոդվածը նախատեսված է 1 տրլն 377 մլրդ դրամի չափով (ծախսերի/ՀՆԱ-ի հարաբերակցությունը 25,3%), իսկ եկամուտը նախատեսված է 1 տրլն 186,3 մլրդ դրամի չափով (եկամուտ/ՀՆԱ հարաբերակցությունը 21,8%)` 197 մլրդ դրամի պակասուրդի պարագայում (պակասուրդ-ՀՆԱ հարաբերակցությունը` 3,5 տոկոս): Պետական բյուջեի համաձայն, եկամուտների հոդվածում հարկերը և տուրքերը կկազմեն 1 տրլն 123 մլրդ դրամ ($1 – 476,56 դրամ): -0-

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img