Wed, 18 February
10.1 C
Yerevan
USD: 376.83 RUB: 4.91 EUR: 446.28 GEL: 140.74 GBP: 512.34

Visa–ի զուտ շահույթը նվազել է 76 տոկոսով Visa Europe–ը գնելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Աշխարհում խոշորագույն վճարային համակարգի օպերատորը` ամերիկյան Visa Inc.–ը ֆինանսական երրորդ եռամսյակում 76 տոկոսով կրճատել է զուտ շահույթը Visa Europe Ltd.–ի ձեռքբերման հետ կապված էական, միանվագ ծախսերի պատճառով, հաղորդում է Ինտերֆաքսը։

Ընկերությունը նաև հայտարարել է 5 մլրդ դոլար ծավալով բաժնետոմսերի գնման նոր ծրագրի գործարկման և PayPal վճարային համակարգի հետ գործընկերության մասին։ PayPal–ի հետ կնքած գործընկերային համաձայնագրի շրջանակում սպառողները հնարավորություն կունենան Visa քարտի միջոցով PayPal–ի և Venmo–ի դրամապանակներից միջոցները փոխանցել բանկային հաշվին։ Այս գործընկերությունը, ինչպես սպասվում է, կավելացնի Visa քարտերով իրականացվող գործառնությունների քանակը։

Ինչպես նշվում է Visa–ի մամուլի հաղորդագրության մեջ, ընկերության զուտ շահույթը ապրիլ–հունիսին կազմել է 412 մլն դոլար` նախորդ ֆինանսական տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1,7 մլրդ դոլարի համեմատ։

Ցուցանիշը ներառում է ավելի քան 2,2 մլրդ դոլարի չափով միանվագ ծախսերը, որոնք կապված են Visa Europe–ի ձեռքբերման հետ։

Visa–ի շահույթը, առանց միանգամյա գործոնների, կազմել է 0,69 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց։

Ընկերության հասույթը ավելացել է 3,2 տոկոսով` հասնելով 3,63 մլրդ դոլարի։

Visa քարտերով իրականացված վճարումների ծավալը նախորդ ֆինանսական եռամսյակում ավելացել է 10 տոկոսով` հասնելով 1,3 տրիլիոն դոլարի, անդրսահմանային վճարումների ծավալն ավելացել է 5 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, ապրիլ–հունիսին ընկերությունը սպասարկել է քարտերով իրականացված 19,8 մլրդ գործառնություն, ինչը 10 տոկոսով ավել է` նախորդ տարվա համեմատ։

«Քիչ բան է փոխել գլոբալ տնտեսական միջավայրում, և դոլարի ամրապնդումը զսպում է անդրսահմանային գործառնությունները, սակայն սպառողական ծախսերը ներքին շուկաներում մնում են բարձր և ճկուն», – նշում է Visa–ի գլխավոր–գործադիր տնօրեն Չարլի Շարֆը։

Նախորդ եռամսյակ Visa–ն գնել է 1,7 մլրդ դոլարի սեփական բաժնետոմսերը, ընթացիկ ֆինանսական տարվա սկզբից գնման ծավալը կազմել է արդեն 5,5 մլրդ դոլար։

Visa Inc.–ը գլոբալ վճարային համակարգ է, որն ապահովում է էլեկտրոնային վճարների ցանցի հասանելիություն աշխարհի ավելի քան 200 երկրների քարտապանների, առևտրային ձեռնարկությունների, ֆինանսական և կառավարական հաստատությունների համար։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կառավարությունը կսահմանի չհարկվող եկամուտների ցանկը

Մենք պատրաստվում ենք բերել ևս մեկ նախագիծ, որով կսահմանվեն այն չհարկվող եկամուտների ցանկերը, որոնք ենթակա չեն հայտարարագրման

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2025թ․–ի առաջին կիսամյակում հասել է 7,9 տրլն դրամի․ ՀԲՄ

Վարկային ներդրումների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 23.2%-ը, բաժին է ընկնում սպառողական վարկերին

Յունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ

Յունիբանկը միացել է Հայ-բրիտանական գործարարության պալատին (ABBC)՝ որպես A-մակարդակի անդամ

Օնլայն վարկ՝ Byblos Mobile-ով․ մինչև 10 մլն դրամ՝ մի քանի րոպեում

Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է օնլայն վարկավորման համակարգ՝ հնարավորություն տալով հաճախորդներին դիմելու և ստանալու առցանց ֆինանսավորում մի քանի րոպեում

ՀԲՄ ղեկավարն առանձնացրել է վարկավորման ամենառիսկային ոլորտները

Հայաստանի բանկերի միության ղեկավար Դանիել Ազատյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է վարկավորման գերտաքացման ռիսկին և առանձնացրել երկու ոլորտ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img