Մեքսիկական պեսոն նվազել է 12 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի երեկոյան մեքսիկական պեսոն ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է` հասնելով ռեկորդային ցածր մակարդակի ԱՄՆ–ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։

Ինչպես հաղորդում է Vestifinance.ru-ն, մեքսիկական արժույթի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 18,2 պեսոյից նվազել է մինչև 19,6-ի, երբ The New York Times-ի հաշվիչը ցույց է տվել, որ հանրապետականների թեկանծուի հաղթանակի հավանականությունն ավելի մեծ է: Ասիական առուվաճառքի մեկնարկից հետո պեսոն նվազել է 11,9 տոկոսով` հասնելով 20,5–ի:

«Արժույթի շուկաներում շոկ և խառնաշփոթ է տիրում: Մենք դեռևս ցավագին հիշողություններ ունենք` կապված ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ. ոչ ոք մինչև վերջ համոզված չէ, թե որտեղ է հատակն այս պահին, ուստի մասնակիցների մեծ մասը հետևում է «սկզբից վաճառում ենք, հետո` հարցեր տալիս» սկզբունքին», – նշել է Cambridge Global Payments-ի բորսաների հետազոտությունների և ռազմավարության բաժնի տնօրեն Կարլ Շամոտտան:

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթեց նախագահական ընտրություններում։

Politico հրատարակությունը հաղորդում է, որ Թրամփը հավաքեց ընտրական կոլեգիայի 276 անդամների ձայնը, իսկ Հիլարի Քլինթոնը` 218 անդամների ձայնը։ Հանրապետականի օգտին քվեարկել է շուրջ 56,9 մլն մարդ, Քլինթոնի օգտին` 55,8 մլն։

Վերջինը Վիսկոնսին և Միչիգան նահանգներում Թրամփի հաղթանակի մասին տվյալներն էին։ Մի շարք նահանգներում, սակայն, ձայների հաշվարկը չի ավարտվել, բայց դա չի ազդի ընտրությունների արդյունքների վրա։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Առողջության համընդհանուր ապահովագրությունից օգտվել է ավելի քան 1,85 մլն շահառու, փոխհատուցումների ծավալը գերազանցել է 150 մլրդ դրամը. ԱՆ

Հայաստանում այս պահի դրությամբ առողջության ապահովագրության համակարգում ներառված է 1 մլն 815 հազար շահառու, փոխհատուցումները գերազանցել են 150 մլրդ դրամը, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը։

«ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ -ի 1.1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․   Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր...

ԿԲ տոկոսադրույքի բարձրացումը զգալի ազդեցություն չի ունենա Հայաստանի շուկայական տրամադրությունների և ներդրումային ակտիվության վրա․ Freedom Broker Armenia–ի ղեկավար

Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը չի ակնկալում ԿԲ տոկոսադրույքի բարձրացման էական ազդեցություն շուկայական տրամադրությունների և ներդրումային ակտիվության վրա տեղական շուկայում

Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր (ՎԻԴԵՈ)

«Բարի գործերի քաղաք» խորագրով էր Իդրամ ընկերությունն այս տարի կազմակերպել իր ամենամյա թիմային միջոցառումը, որն առանձնանում էր իր յուրահատուկ նպատակով։

ՀՀ ԿԲ-ն և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի Կենտրոնական բանկը և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img