Կարեն Կարապետյանին օգնել են եղբայրն ու հանրագիտարանը

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կարեն Կարապետյանի մասին ակնարկը պատրաստելիս վերհիշեցի «Արմենպրես»-ի լուսահոգի լրագրող Գոհար Իսախանյանի` 2012թ. հունիսի 26-ի թղթակցությունը. «Հանրապետությունում միակ, օրինակելի համարվող 7 հա ձիթապտղի այգին, որը գտնվում է Մեղրիում` Արաքսաշենում, տարեկան ամենաքիչը 10տ բերք է տալիս: Նախկին չորացած խաղողի այգու փոխարեն Իսպանիայից բերված «Սևելիանո» և «Ասկոլանա» 2 տեսակի 3400 ձիթենիներով այստեղ այգի է հիմնել Լեհվազ գյուղի 50-ամյա բնակիչ Կ. Կարապետյանը…»:

Այսօր արդեն մեր այն հարցին, թե ինչպես ծնվեց ձիթապտուղ աճեցնելու գաղափարը, Կարապետյանն ասաց, որ այն իրեն հուշել է եղբայրը, ով հանրագիտարանից տեղեկացել է, թե ինչպիսի կլիմայական պայմաններում է աճում այդ համեղ ու սննդարար պտուղը:

Եվ եղբայրները ռիսկի են դիմում: 2002 թվականին տնկում են մի քանի տասնյակ ծառ: Պարզապես փորձի համար: Տնկիները լավ աճում են, փարթամանում, դառնում մարդահասակ: Բայց… ցրտահարությունն իր չար գործն է անում: Կարենը չի ընկճվում: Իր իսկ խոստովանությամբ, եթե մեկ ուրիշը լիներ, կհրաժարվեր այդ գաղափարից:  Իսկ ինքը՝ ոչ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի օգնությամբ՝ կարճ  ժամանակ անց բերում է 7500 տնկի: 300 հատը իսկույն բաժանում է ընկերներին և պարզապես անծանոթ մարդկանց: Ընդ որում, գյուղապետարանում տեղի ունեցած ժողովի ժամանակ: Իմ այն հարցին, թե ի՞նչու նաև անծանոթ մարդկանց, Կարենը պատասխանում է.

-Որպեսզի չգողանան…

Հիմա մոտ 4000-ը ծառ են դարձել և բերք են տալիս: Անցած տարի Կարեն Կարապետյանը 5-6 տոննա բերք ստացավ: Իսկ դրանից առաջ, 2013 թվականին, երբ ցրտահարություն չէր եղել, Կարենենց բերքը գերազանցեց տասը տոննան: Այս տարի հույս ունի ստանալ 30-40 տոննա բերք: Դե, ծառերն աճում են, փարթամանում. կան ծառեր, որ տարեկան 70 կիլոգրամ բերք են տալիս:

Բերքը ցրտահարությունից փրկելը, ապա հավաքելը դեռ գործի մի մասն է: Այն պետք է վերամշակել, հասցնել սպառողին: Այդ մասին էլ է հոգացել ֆերմերը: Հարազատ գյուղում նա հիմնադրել է ձիթապտղի վերամշակման արտադրամաս: Մշակումը տևում է 15 օր: Կարենը հանգամանորեն նկարագրում է պտղի վերամշակման ողջ տեխնոլոգիան:

Չնայած ստացված էկոլոգիապես մաքուր բերքին՝ Կարապետյանն այն իրացնելու խնդիր ուներ: Չորս տարի առաջ ֆերմերն ասում էր. «Առայժմ ստացված բերքը էժան գնով` կիլոգրամը 1200 դրամով, ստիպված եմ լինում տալ  վերավաճառողներին: Հայաստանում դեռևս դժվար է նորմալ գնով ձիթապտուղ իրացնելը»:  Իսկ հիմա մեղրեցի ֆերմերն արդեն ունի իր սպառողը: Նա մի տեսակ հպարտությամբ  է ասում, որ իր սպառողների մեջ կան սիրիահայեր, ովքեր ձիթապտղի օգտագործման տարիների ավանդույթ ունեն: Ոմանք նաև խոստովանում են, որ Լեհվազի փոքրիկ արտադրամասում վերամշակված ձիթապտուղն ավելի համեղ է, քան «գործարանային» արտադրանքը:  Նման խոսքերից հետո մարդ հպարտանում է և ցանկություն ունենում զարգացնել տնտեսությունը:

… Կարեն Կարապետյանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից առաջին անգամ վարկ է վերցրել 2002 թվականին՝ իր այգին հիմնելու համար: Բանկը հաշվի էր առել ֆերմերի ներդրման առանձնահատկությունը և արել հնարավորը, որպեսզի վարկի մարման սխեման դյուրին լինի Կարենի համար: Այս հանգամանքը մեծապես նպաստել է, որ ֆերմերն առավելապես կենտրոնանա իր գործի հաջողության վրա:

Վերջում ասենք, որ եղբայրներին օգնում են նաև իրենց 21 և 25 տարեկան որդիները

Խոսեցինք նաև խնդիրներից: Կարեն Կարապետյանին, և  ոչ միայն նրան, մտահոգում է ոռոգման հարցը: Նախ, եթե ջուր տալիս են, ապա բավականին թանկ՝ ժամում 1300 դրամ վճարով: Իսկ դա մատչելի չէ շատերին: Կարապետյան եղբայրները մոտ կես կիլոմետր ջրագիծ են անցկացրել սարն ի վեր, այն էլ գետնի տակով: Ուզում են կաթիլային համակարգ տեղադրել: Սովորության համաձայն դեռևս ուսումնասիրում են ոռոգման նորագույն տեխնոլոգիաները: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ բանկերի կապիտալը հունիսի վերջին կազմել է գրեթե 2,23 տրլն դրամ՝ տարեկան 13,63% աճով

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 2 տրլն 226,85 մլրդ դրամ՝ 2025 թ.-ի հունիսի 30-ի համեմատ ավելանալով 13,63%-ով, իսկ 2026 թ.-ի մարտի 31-ի համեմատ նվազելով 3,13%-ով։

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը II եռամսյակում գերազանցել է 8,56 տրլն դրամը, տարեկան աճը կազմել է 23.56%

Հայաստանի բանկերի համախառն վարկային պորտֆելը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է ավելի քան 8,56 տրլն դրամ՝ 2025 թվականի հունիսի 30-ի համեմատ ավելանալով 23.56%-ով, իսկ 2026 թվականի մարտի 31-ի համեմատ՝ 6.8%-ով

Moody’s միջազգային գործակալությունը Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից բարձրացրել է «Դրական» և վերահաստատել B1 վարկանիշը

Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշը B1 մակարդակում, ինչպես նաև Բանկի b2 Baseline Credit Assessment (BCA) և Adjusted BCA գնահատականները

ՀԲ–ն 2026թ․–ին Հայաստանում գնաճը կանխատեսում է 4,6%–ի մակարդակում․ ներկայացվել են հիմնական գործոնները

՝ 2024 թվականին ծայրահեղ ցածր գնաճի և գնանկումային միտումների շրջանից հետո Հայաստանում գները սկսել են աճել 2025 թվականին, իսկ 2026 թվականին դրանց աճի տեմպերն արագացել են

Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով

Յունիբանկը շարունակում է ընդլայնել թվային ծառայությունների հնարավորությունները՝ հաճախորդներին առաջարկելով UNIMobile հավելվածում գրանցվելու ևս մեկ հարմար տարբերակ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img