ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հետաքրքիր և խոստումնալից նախագծերին կտրամադրի համամեմատաբար մեծ վարկեր

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ վերանայում է իր վարկային քաղաքականությունը:

Այս մասին հայտնել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը՝ բանկի Լոռու մասնաճյուղում մարզի գործարարների հետ հանդիպման ժամանակ:

Բանկի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, քննարկմանը ներկա են եղել նաև ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզային և համայնքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ:

«Մենք երկու տարի շարունակ զերծ ենք մնացել խոշոր վարկեր տրամադրելուց, մաքրել և առողջացրել ենք մեր պորտֆելը: Սա եզակի երևույթ է բանկային համակարգում, մենք գնացինք այդ քայլին, քանի որ առաջնորդվում ենք պատասխանատու բիզնեսի սկզբունքներով», – նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրենը:

Մյուս կողմից, նրա խոսքով, վերջին ամիսներին կառավարության ներկայացուցիչների և միջազգային կառույցների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ներկայացված փոփոխությունների նախագծերը իսկապես տպավորիչ են եղել:

«Հաշվի առնելով այս հանգամանքները՝ բանկի խորհուրդը քննարկել և որոշել է, որ մենք այսուհետ պատրաստ ենք հետաքրքիր և խոստումնալից նախագծերին տրամադրել համամեմատաբար մեծ վարկեր: Արդեն մի քանի ամիս է՝ գործարար շրջանակներից դրական ազդակներ են գալիս, և ակնկալում ենք շուտով հանրապետության ներդրումային դաշտի էական փոփոխությունների ականատեսը լինել», – ասել է նա:

Անդրեասյանի խոսքով, այս կերպ բանկը առաջին պատասխան քայլն է անում՝ նպատակ ունենալով մասնակից դառնալ բարեփոխումների գործընթացին:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ Բանկն այսպիսով համագործակցության հայտ է ներկայացնում հեռանկարային նախագծերի իրականացմամբ հետաքրքրված բոլոր կողմերին: Տրամադրվելիք վարկերի տոկոսադրույքներն ու ժամկետները կախված կլինեն նախևառաջ նախագծերի ֆինանսական գնահատականից և բազմակի ազդեցության՝ մուլտիպլիկատորի էֆեկտից: Որպես տոկոսադրույքները նվազեցնելու ևս մեկ գործիք` կդիտարկվի նաև փաթեթային համագործակցության հեռանկարը՝ ներկայացնելով բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների շատ ավելի լայն ցանկ, քան միայն վարկավորումը:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img