Sat, 10 January
-1.9 C
Yerevan
USD: 381.21 RUB: 4.81 EUR: 443.92 GEL: 141.50 GBP: 511.13

Beeline-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը սմարթֆոնների` զգալի առավելություններով ապառիկ վաճառք են սկսել

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ գործակցության շրջանակում թողարկում են ՀՀ շուկայում բացառիկ պրոդուկտ:

Ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հաջորդ շաբաթվանից հաճախորդները կարող են ձեռք բերել սմարթֆոններ և կապի ծառայություններ մեկ փաթեթում՝ առանց տոկոսների և միջնորդավճարների վճարման: Սմարթֆոնները տրամադրվում են տարաժամկետ վճարումով «Սմարթ» (2500-ից մինչև 7500 դրամ) հետվճարային սակագնային փաթեթների հետ միասին Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում:

Սմարթֆոնների արժեքը սկսվում է 100.000 ՀՀ դրամից:

Նոր պրոդուկտի հիմնական առավելություններից է հասանելիությունը շնորհիվ նոր առաջարկի` նույն գնով բաժանորդները ձեռք են բերում ոչ միայն սմարթֆոն, այլ նաև կապի ծառայություն։ Պրոդուկտը տնտեսման հնարավորություն է տալիս.   0% տոկոսադրույք, 0% միջնորդավճար։ Առավելություններից մեկն էլ հարմարավետությունն է. հնարավոր է վճարել սմարթֆոնի և կապի ծառայության համար բոլոր վճարային տարբերակներով, մասնավորապես՝ Beeline գրասենյակներում, տերմինալներով, բանկերում և առցանց:

«Տվյալ պրոդուկտի մասին կարելի է ասել, որ այն առավելագույնս հաճախորդի համար հարմարավետ է, քանի որ մենք մեր գործընկերոջ՝ Beeline հեռահաղորդակցության օպերատորի հետ միասին, հնարավորություն ենք տալիս հաճախորդին այսօր ձեռք բերել ցանկալի ապրանքը և վճարել դրա դիմաց հաճախորդի համար հարմար գրաֆիկով: Եվ ամենակարևորը, ապրանքի վճարման գրաֆիկին մենք չենք ավելացնում տոկոսներ և տարբեր միջնորդավճարներ, ինչը բնորոշ է ապրանքների ապառիկ տարբերակով ձեռք բերման կամ ստանդարտ մարումներով վարկի ժամանակ»,-ասել է «ՎՏԲ – Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր հերթին նշեց, նոր  պրոդուկտի շնորհիվ ընկերության հաճախորդներին ընձեռվում է բացառիկ հնարավորություն ձեռք բերել սմարթֆոն և վճարել ոչ թե ապառիկի տոկոսները, այլ կապի ծառայությունների դիմաց: «Beeline-ը շարունակում է հոգ տանել բաժանորդներին տրամադրվող ծառայությունների սպասարկման հարմարավետության և պարզության համար, այդ թվում փորձում է դրանք դարձնել առավել հասանելի. օրինակ, ձեռք բերելով  Iphone 7 ապառիկով 24 ամսով, բաժանորդը յուրաքանչյուր ամիս կվճարի 22000 դրամ, այդ թվում յուրաքանչյուր ամիս կստանա նաև ծառայություններ «Սմարթ 5500» սակագնային փաթեթի շրջանակում», – ասաց նա։

Սմարթֆոնների վաճառքի վերաբերյալ որոշումը կայացվում է Beeline-ի գրասենյակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի և Beeline-ի պայմաններով՝ միայն անձնագրի և սոց. քարտի ներկայացմամբ: Գնորդի տարիքն ապրանքը ձեռք բերելու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, իսկ վերջին մարման ժամանակ չպետք է գերազանցի 65 տարեկանը:

Տվյալ առաջարկը տարածվում է սմարթֆոնների այն մոդելների վրա, որոնց արժեքը սկսվում է նվազագունը 100 000 դրամից, առավելագունը՝ 550 000 դրամ «Սմարթ» հետվճարային սակագնային փաթեթների հետ՝ կախված սմարթֆոնի արժեքից:

Ծառայության մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, Beeline-ի գրասենյակներում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական կոնտակտային ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

 «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3

2025 թ․–ի երկրորդ եռամսյակում հայկական բանկերի զուտ վարկային պորտֆելը աճել է 6.11%-ով՝ հասնելով 6.8 տրիլիոն դրամի

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը 2025 թվականի երկրորդ եռամսյակում, նույն տարվա առաջին եռամսյակի համեմատ, աճել է 6.11%-ով՝ կազմելով 6.82 տրիլիոն դրամ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների վրա

Ինչպես են հայերը սովորում ներդրումներ կատարել․ Freedom Academy Armenia–ի ղեկավար

Հայաստանում ավելի հաճախ են սկսել խոսել ֆինանսական կրթվածության մակարդակի անհրաժեշտության մասին, բայց ի՞նչ է դա իրականում նշանակում, և ինչո՞ւ է կարևոր ոչ միայն անհատի, այլև ամբողջ երկրի տնտեսության համար: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Freedom Academy Armenia-ի տնօրեն Գեորգի Մելքոնյանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img