Բանկերը կպատժվեն կեղծ փողեր ընդունելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Դաշնային խորհուրդը հավանության է արժանացրել այն բանկերի տույժերի խստացումը, որոնց բանկոմատները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի` թղթադրամների իսկությունը ստուգելու պահանջներին, ասել Դաշնային խորհրդի բյուջետային կոմիտեի ղեկավար Սերգեյ Ռյաբուխինը:

Vestifinance.ru-ի հաղորդմամբ, ավելի վաղ Ռուսաստանի բանկը հաղորդել էր, որ վերջին շրջանում աճել են բանկոմատների կողմից կեղծ թղթադրամների ընդունման դեպքերը: Վերահսկիչ մարմինը դա կապում է նրա հետ, որ որոշ բանկեր օգտագործում են թղթադրամները ստուգող էժան սարքեր, որոնք ստուգում են մեկ կամ երկու պաշտպանիչ հատկանիշներ, ոչ թե չորս, ինչպես պահանջում է Կենտրոնական բանկը:

Ռյաբուխինը հայտարարել է, որ այդ դեպքում Կենտրոնական բանկը պետք է դաժանություն ցուցաբերի, իսկ Դաշնային խորհուրդը կաջակցի կարգավորողին, եթե անհրաժեշտ լինի` կխստացվի իրավանորմատիվային դաշտը: Սենատորը նաև նշել է, որ արձագանքը կարող է կարգազանց բանկերի արտոնագրի համար լուրջ և արդյունավետ միջոց դառնալ «միանգամից բոլորին տեղը կդնի», եթե այլ միջոցները չօգնեն:

Ռյաբուխինի խոսքով, սենատորները կվերահսկեն այս հարցը: «Եթե դեպքը մեկանգամյա չէ, համակարգը կդադարի գործել, այդ հանցագործությունը պետք է արմատախիլ անել», – ասել է հանձնաժողովի ղեկավարը:

Սենատորը նաև հավելել է, որ կեղծ թղթադրամներ ընդունող և տվող  բանկոմատների թեման Դաշնային խորհրդում քննարկման կդրվի հունիսի 26-ին: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img