Կոնվերս բանկը վերանայել է հիփոթեքային վարկավորման պայմանները

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս բանկը վերանայել է «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում վարկավորման պայմանները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Հիփոթեքային վարկավորման ցուցանիշով Հայաստանի բանկային համակարգի առաջատար դիրքերում գտնվող Կոնվերս բանկը վերանայել է «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում վարկավորման պայմանները՝ նվազեցնելով տոկոսադրույքը և երկարաձգելով ժամկետը», – հայտնում են բանկից:

«Կոնվերս բանկը կարևորում է երիտասարդ ընտանիքների համար վարկավորման լավագույն պայմանների ստեղծումը, երիտասարդների համար հասանելի, մատչելի պրոդուկտների գործարկումը՝ պարբերաբար հանդես գալով շահավետ առաջարկներով: «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում վարկավորման տոկոսադրույքի վերանայմամբ բնակարանի ձեռքբերումը հասանելի է դառնում ավելի մեծ թվով երիտասարդների»,- ասել է Կոնվերս բանկի վարկավորման բաժնի պետ Տարոն Հովսեփյանը:

Մասնավորապես, ծրագրի շրջանակում բանկն առաջարկում է առավելագույնը 17,5 մլն դրամի, մարման մինչև 20 տարի ժամկետով վարկեր՝ Հայաստանի բանկային շուկայում ամենամրցունակ՝ 8,5 տոկոս տարեկանով դրույքաչափով: Ըստ որում, այդ տոկոսադրույքը կիրառվում է Հայաստանի ողջ տարածքում: Երևանում վարկավորման տոկոսադրույքը սուբսիդավորվում է 2%, մարզերում՝ 4%-ով: Զուգահեռաբար, Կոնվերս բանկում վերանայվել է նաև «Ազգային հիփոթեքային ընկերության» ֆինանսավորմամբ իրականացվող բնակարանային միկրովարկերի տոկոսադրույքը: Այն ներկայում տարեկան 12 տոկոս է՝ նախկին 13-ի փոխարեն:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն 20-ամյա պատմություն ունեցող դինամիկ զարգացող բանկ է, որն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments–ը (Արգենտինա)` 80,94 տոկոս մասնաբաժնով, Հայ առաքելական եկեղեցին` 5 տոկոս և «ՀայՓոստ» ՓԲԸ-ն` 14,06 տոկոս մասնաբաժնով: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի փոխարժեքը բարձրացել է, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է. Կենտրոնական բանկ

2026 թվականի ապրիլի 29-ին Հայաստանի արտարժույթի ծուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի ապրիլի 29-ին ապրիլի 28-ի համեմատ նվազել է 0.21 կետով՝ հասնելով 371.19 դրամի։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 2.08 կետով, դոլարը և ռուբլին նույնպես նվազել են. Կենտրոնական բանկ

ՀՀ արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 28-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ ապրիլի 27-ի համեմատ նվազել է 0.16 կետով՝ կազմելով 371.4 դրամ։

«ԱՌԿԱ» գործակալությունն իր 30-ամյակի առթիվ գործարկել է հատուկ նախագիծ գործակալության պրոդուկտների և ծառայությունների մասին

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունն իր 30-ամյակի առթիվ գործարկել է նոր հատուկ նախագիծ՝ նվիրված գործակալության պրոդուկտներին և ծառայություններին: Էջը հասանելի է երեք լեզվով և միավորում է «ԱՌԿԱ»-ի հիմնական տեղեկատվական, վերլուծական և սերվիսային լուծումները միասնական ժամանակակից ձևաչափով

AMX-ում տեղի են ունեցել 112,5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ

 Հայաստանի ֆոնդային բորսայում ապրիլի 29-ին տեղի է ունեցել ավելի քան 112.5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։

 Եվրոն հայկական դրամի նկատմամբ աճել է 2.06 կետով, մինչդեռ դոլարն ու ռուբլին նվազել են. ԿԲ

2026 թ.-ի ապրիլի 27-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ ապրիլի 23-ի համեմատ նվազել է 0.27 կետով՝ հասնելով 371.56 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img